«ԱՐՄԱԹ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

«ԱՐՄԱԹ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

612

«Արմաթ» -ը շուրջ մեկ տարի առաջ  հանրապետության դպրոցներում սկսեց գործարկել  ինժեներական խմբակ-լաբորատորիանների հիմնադրումը: Հայկական արտադրության եռաչափ տպիչները, մինի համակարգիչները, թվային հաստոցները և ռոբոտաշինական հավաքածուները միտում ունեն  դպրոցականների շրջանում արթնացնել հետաքրքրություն ժամանակակից տեխնոլոգիաների հանդեպ:

«Արմաթ»-ը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության համատեղ ուժերով ստեղծած բրենդն է: Ընկերության  նպատակը ի սկզաբանե եղել է նոր սերնդին  ՏՏ ոլորտ ուղորդելն ու ինժեներական կրթությամբ ապահովելը:

-Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ծրագիրը սահուն քայլերով գնում է դեպի նպատակակետ,-ուրախությամբ նշում է «Արմաթ»-ի աշխատակից և խմբակավար Ռաֆիկ Ղազարյանը: Երեխաները հմտացել են ծրագրավորման հիմունքների, ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման մեջ: Մասնակցել են բազմաթիվ մրցույթնրի, տեխնոլոգիական ճամբարների, փոխանակվել գիտելիքներով ու փորձով, ներկայացրել են իրենց մտահղացած նախագծերը և նրանցից շատերն այսօր կարող են համաչափ քայլել բարձրագույն տեխնիկական կրթության 2-3 կուրսի ուսանողների հետ:

Ծրագրավորման բնագավառում երեխաներն իրենց քայլերն սկսում են Scratch/Աղվես միջավայրում: Scratch-ը  Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, որում հեշտությամբ կարող են աշխատել աշակերտները, ուսանողները, ուսուցիչներն ու ծնողները: Աղվեսը Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է նաև ռոբոտներ ծրագրավորելիս:

Ընկերությունը պլանավորվորել է մինչև 2019թ.  լաբորատորիաներ տեղադրել  Հայաստանի բոլոր դպրոցներում: Այն միտում ունի դառնալու Հայաստանի այցեքարտը ՏՏ ոլորտում:

Պարոն Ղազարայնը հավելում է.

– Ծրագիրն  իր ֆորմատի մեջ  ամբողջ աշխարհում եզակի է: Այն երեխաների մոտ զարգացնում է  տրամաբանելու և արագ կողմորոշվելու հմտությունը: Այն  հնարավորություն է տալիս դեռ վաղ հասակից բացահայտել տեխնո-հանճարներին և նրանց ուղղորդել ճիշտ ճանապարհով:

 

Լուսինե Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել