ՀԱՐԲՈՒԽԻ ՀՈԳԵՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ

ՀԱՐԲՈՒԽԻ ՀՈԳԵՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ

1650

Եղանակային փոփոխմանը զուգահեռ, ջերմաստիճանի նվազեցման պատճառով  դրսի  ցուրտը  դառնում է հարբուխի պատճառ՝ բերելով  մարմնի և արտաքին աշխարհի  ջերմաստիճանների  տարբերության:
Ըստ հոգեբան  Աննա Բադալյանի  մինչև  բուն հիվանդության առկայությունը ՝  զգացվում է  ֆիզիկական ցավ, թուլություն, ախորժակի բացակայություն: Ամուր կամային բնավորություն ունեցող մարդիկ  այս  փուլը  հաղթահարում են կամ ավելի մեղմ  ցավերով կամ ցավերի բացակայությամբ: Պայքար սիրող  մարդկանց մոտ  հիվանդության հաղթահարումը ավելի արագ է ստացվում, և այն բարձրացնում է իր պարտության դրոշակը:

Հոգեբանն իր խոսքում  նշեց, որ  ցանկացած հիվանդության դեպքում կարևորվում է ներքին հավատը բուժման նկատմամբ: Պահեստային ուժերը  հենց այն պահերի համար են, որ  ներքին ազդակները կառավարեն մարդու ապաքինումը: Իսկ այն հարցին, թե ինչպես կարելի է հաղթահարել  քթակալ կրելու և  հասարակության մեջ սպիտակ ագռավի տպավորություն չթողնելու դեպքերը, հոգեբանը  պատասխանեց`  ներքին կոնֆլիկտի հաղթահարմամբ: Իրականում, վարակվածի  կողմից քթակալ կրելը  հումանիզմի նշան է,  քանի որ տվյալ անհատը  հարգում է անծանոթին,  չի վնասում նրան և վարակ չի տարածում:

Որքան էլ քթակալ կրող  հումանիստը լինի զգույշ և կարեկից՝  միշտ  բացասական հայացքներ է նկատում իր հանդեպ ու պիտակավորվում  որպես հիվանդ: Նրանք,  ովքեր  քթակալը համարում են  հիվանդ մարդուց վարակվելու պատճառ կամ  ընդունում այն որպես ազդակ, մի քանի  քայլ  հեռու են կանգնում, սեփական  հագուստի որևէ մասով ծածկում իրենց քիթը:  Այս մարդիկ ունեն ինֆորմացիայի պակաս, քանի որ  քթակալը ոչ թե տարածում է հիվանդությունն,  այլ  կանխարգելում դրա տարածումը:

Աննա Բադալյանը նման  վերաբերմունքը համարում է մարդու  կայացած չլինելու նշան,  որովհետև  հասուն և կայացած մարդը  սա ընկալում է,  որպես իր հանդեպ օգնություն և երբեք սուր կամ նեգատիվ հայացք չի նետի քթակալ կրողի վրա:

Այսպիսով,  ցանկացած հիվանդություն հաղթահարելի է, եթե կա վստահություն սեփական անձի նկատմամբ, և հասկացողություն դիմացինի հանդեպ:

 

Շուշանիկ Ասատրյան
3-րդ կուրս

Կիսվել