ԸՆԴՈՒՆԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ` ԿԱՆՔ

ԸՆԴՈՒՆԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ` ԿԱՆՔ

371

Դեկտեմբերի 3-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր` արդեն 24 տարի: Այս տարի նշվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 10-ամյակը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հնարավորություն էր տվել մասնակից կազմակերպություններին ներկայացնել իրենց ձեռքով պատրաստված իրերն ու նկարված նկարները և կազմակերպել ցուցահանդես-վաճառք, որը բաց է լինելու մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ: Մասնակից կազմակերպություններն էին` «Ծիրան», «Հայկական ճամբար», «Ջերմիկ անկյուն», «Մայրիկ», «Ունիսոն», «Փյունիկ», «Փրկություն» և Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը:

Բացման խոսքը տրվեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրեյթնին, ով իր խոսքում նշեց ՀՀ վարչապետի որոշումը, որն էր` 2016-ը հռչակել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների տարի: Իսկ վերջում Լիվ Էլին Ինդրեյթնը կոչ արեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերվել որպես մարդու համընդհանուր իրավունքների կարևոր մաս և իրար կողք կանգնած պայքարել դրանց պաշտպանության համար:

Իր ողջույնի խոսքն ասաց նաև աշխատանքի ուսուցողական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ով նույնպես անդրադարձավ ՀՀ վարչապետի որոշմանը և առաջարկեց միասին աջակցել ու նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց զարգացմանը:

Ելույթ ունեցան նաև «Ունիսոն», «Փյունիկ» և «Փրկություն» կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց շնորհակալությունը հայտնեցին ընձեռնված հնարավորության համար:

Այնուհետև Վալդորֆյան Արեգնազան ներառական դպրոցի մի խումբ երեխաներ ներկայացրին գեղեցիկ և տպավորիչ երաժշտական համար, որից հետո միասին դիտեցին ՄԱԿ-ի ստեղծման և գործառույթների մասին պատմող կարճամետրաժ մուլտֆիլմ:

Միջոցառման վերջում կատարվեց հյուրասիրություն, և հաշմանդամություն ունեցող երեխաները ստացան փոքրիկ նվերներ:

Կազմակերպված հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բոլորը հավասարապես ունեն հասարակության մեջ իրենց լիիրավ անդամ զգալու իրավունք, ինչպես նաև ներկայացնելու իրենց կարողությունները:

9672 7423674 8585858585

Արուսիկ Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել