ԳԻՆԻՆ` ՀԱՃՈՒՅՔԻ ԽՄԻՉՔ. ՍՈՄԵԼՅԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է` ԳԻՆՈՒ ՇԻՇԸ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ԴԱՏԱՐԿԵԼ

ԳԻՆԻՆ` ՀԱՃՈՒՅՔԻ ԽՄԻՉՔ. ՍՈՄԵԼՅԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է` ԳԻՆՈՒ ՇԻՇԸ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ԴԱՏԱՐԿԵԼ

470

Մենք այսօր զրուցել ենք սոմելյե, գինեգործ Արմենի հետ, սակայն մինչ այդ 4 փաստ գինու մասին`
1.
Գինին Աստվածաշնչում հիշատակվում է 450 անգամ:
2.
Գինի «վինո» բառը սանսկրիտերեն «վինե» բառից է, որն էլ նշանակում է սիրել:
3.
Կանայք սովորաբար ավելի արագ են արբում:
4.
Կարմիր գինին օգնում է ձերբազատվել ծխախոտից

Երևի թե յուրաքանչյուր իրավիճակում ճիշտ է սկսել արմատներից, պատմությունից և մի փոքր հետ գնալ

-Այո, հատկապես, որ գինեգործության արմատներն անմիջականորեն առնչվում են հայկական լեռնաշխարհին (մոտ 6000 տարի առաջ): Դրա մասին են խոսում հնէաբանական հետազոտությունները: Արենիի շրջակայքում հայտնաբերվել է ամենահին գինու գործարանը, և որ կարևորն է ոչ թե փոքրիկ ապացույցներ, այլև բուն արտադրական գործընթացի պիտույքներ: Համաշխարհային գինեգործության մեջ սա ևս մեր օգտին խաղացող բացահայտում էր, քանի որ մեր հարևան Վրաստանը նույնիսկ մինչ այսօր փորձում է գինու բնoրրանի կոչումը իր ձեռքը պահել: 

Ժամանակակից գինեգործությունը Հայաստանում. այս ոլորտում կա՞ արդյոք մասնագետի խնդիր:

-Այսօր գինեգործությունը բավական մեծ թափ է առել Հայաստանում: Պետությունը սկսել է հովանավորել, կազմակերպությունները մասնակցում են բարձր վարկանիշներ ունեցող մրցույթների և բերում են հաղթանակներ: Ինչ վերաբերում է մասնագետներին,այս առումով պետք է նկատել, որ աշխատողների ֆոնդը մեծանում է,սահայն այսօր կա պակաս, որը ծայրահեղ չէ:

Գինու տեսակների մասին` քաղցր, կիսաքաղցր, դառը, չորՈւտեստների հետ համադրությունը

-Երկու մոտեցում` նմանը` նմանով կամ կոնտրաստային: Եթե գինին ունի որոշակի թթվայինություն , ապա կարելի է թթվայինություն պարունակող ուտեստների հետ փորձել, եթե ծանր է` ծանր: Շատ մոտեցումներ կան, բայց այս ամենը երբեք դոգմատիկ չէ: Գինին քանի որ հաճույքի պրոդուկտ է, այլ ոչ սննդի տարր, թե ինչի հետ այն կօգտագործես միայն ճաշակի խնդիր է: Միայն ընդունված է, որ երիտասարդ գինիները ավելի լայն սպեկտորի ուտեստների հետ կարելի է համադրել, քան հնեցում ունեցողները: Սպիտակ գինին` սպիտակ մսի` թռչնի, ձկնեղեն: Այս ամենը պայմանավորված է նաև խոհանոցով և միջավայրով, տարածաշրջանով:

Ինչու՞ է հայ սպառողը նախընտրում արտասահմանյան արտադրանքը:

-Սա շուկայի խնդիր է. տևական ժամանակ շուկայում առաջատար են եղել իսպանական կամ ֆրանսիական գինիները, սակայն այսօր նկատվում է միտումների փոփխություն:
Եվ պետք չէ մոռանալ, որ արտասահմանյան գինեգործությունը հնարավորություն է ունեցել կատարելագործելու խաղողի սորտի գենոֆոնդը, իրենց տեխնոլոգիաները:

Ի՞նչ կասեք արտաքինի և Փի առի մասին: Որքանո՞վ են կարևորվում այս գործոնները: Կարո՞ղ է փաթեթավորումը խաբել գինու համտեսի ոլորտի գիտակին:

-Գինու համտեսի ոլորտը խաղի է նման, եթե դու ընդունում ես բոլոր կանոնները խաղում ես մինչև վերջ: Սա նման է նորաձևությանը: Եթե ժամանակին սիրում էին թունդ խմիչքներ, այսօր ավելի թույլ. Դա չի նշանակում, որ գինու որակը փչացել է. Ուղղակի փոխվել են կանոնները: Գինու նկատմամաբ հետաքրքրությունը ազնվացնում է մարդուն:

Հասարակ սապռողը ինչպե՞ս կողմնորոշվի գինու որակի հարցում:

-Գինին գնահատելու մի քանի կրիտերիաներ կան: Առաջինը շշի արտաքինը, և գինու գույնը, օրինակ սպիտակ գինիները դառնում են ոսկեգույն: Գինին հարկավոր է հորիզոնական պահել, որ դիպչի խցանին և չփչանա: Կան նստվածքներ, որոնք վկայում են այն մասին, որ գինին առողջ չէ: Պետք է գնահատել բույրը, պետք է տհաճ նրբերանգներ չլինեն: Հայկական շուկայում հիմնական արատը օքսիդացած լինելն է`պահում են տաք տեղում և թթվայինությունն ավելանում է, որին հաջորդում է քացախացումը: Սա ենթադրում է, որ գինու շիշը երբեք չի կարելի կիսատ թողնել…

 

Հարցազրույցը վարեց Անուշ Խուդոյանը

3-րդ կուրս

Կիսվել