ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

430

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից 1985 թվականին դեկտեմբերի 5-ը հայտարարվեց Կամավորների միջազգային օր,որը մինչ օրս նշում են աշխարհի տարբեր երկրների հասարակական և միջազգային կազմակերպությունները:
Հայաստանում նույնպես կազմակերպվեց միջոցառում ‹‹Հայ առաջադեմ երիտասարդություն›› հասարակական կազմակերպության, ‹‹Հայ Կամավորների միության›› և գործընկեր մյուս կազմակերպությունների հետ միասին, որին մանակցեցին 1500 երիտասարդներ:

Միջոցառման ընթացքում շուրջ 25 հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ խոսեցին կամավորականության նշանակության մասին: Անցկացվեց ‹‹Կամավորական հնարավորությունների տոնավաճառ 2016»-ը: Տեղի ունեցավ նաև մրցանակաբաշխություն, որի ժամանակ 25 ակտիվ կամավորներ ստացան «Լավագույն կամավոր 2016» պատվոգրերը: Կամավորները կիսվեցին իրենց տպավորություններով և պատմեցին իրենց ծրագրերի մասին: Անի Դավթյանը, ով կամավոր աշխատանքով է զբաղվում արդեն 5 տարի, ասաց.

-Ես իմ կամավորական աշխատանքը սկսել եմ ‹‹World Vision Հայաստան›› կազմակերպությունում ու մասնակցել եմ մի շարք հետաքրքիր բարեգործական միջոցառումների: Քչերը կհամաձայնեն աշխատեն առանց գումարի, բայց եթե կատարած աշխատանքիցդ հաճույք ես ստանում, հավատացած եղեք, դա ավելի մեծ ձեռքբերում է, քան վաստակածդ գումարը: Այստեղ սովորում ենք այն, ինչի առիթը չի լինելու մեր կյանքում: ‹‹World Vision››-ը մի մեծ ընտանիք է, որի մի մասնիկն էլ ես եմ:

Կամավորական ծրագրերը բազմաբնույթ են: Կան ծրագրեր, որոնք նպաստում են երիտասարդների կյանքի բարելավմանը, համայնքի զարգացմանը, սոցիալապես խոցելի խմբերի կյանքի բարելավմանն ու առողջ ապրելակերպի զարգացմանը:

Լիանա Բրյան

2-րդ կուրս

Կիսվել