Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները պատրաստել էին անգլերեն կարճամետրաժ կենսագրական ֆիլմեր

391

Անգլերենի տարեվերջյան դասը ժուռնալիսիտիկայի ֆակուլտետի երրորդ կուրսում տոնական էր։  Ամանորի նախաշեմին  ուսանողները պատրաստել էին անգլերեն կարճամետրաժ  կենսագրական  ֆիլմեր։  Նախաձեռնության  հեղինակը  անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ  Նունե  Թովմասյանն  էր,  ում կարծիքով նմանատիպ  գործնական  աշխատանքները  օգնում  են  ուսանողներին բացահայտելու իրենց ստեղծագորածական ունակությունները,  ինքնարտահայտվելու  և  ամենակարևորը՝  բարելավելու  անգլերենի իմացությունը։

Ֆիլմերի  դիտմանը  ներկա էին  Ժուռնալիստիկայի  ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը,  Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի  անգլերենի թիվ 2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Երզնկյանը, դասախոս, դոցենտ Նունե Թովմասյանը և ֆակուլտետի ուսանողները։

Մի քանի րոպե տևողությամբ ֆիլմերում օգտագործելով անձնական արխիվը` ուսանողները   բավականին սահուն և գեղեցիկ անգլերենով պատմում  էին իրենց մանկության-պատանեկության  հիշարժան դրվագների, հաղթանակների, ձեռքբերումների,  հուսալքությունների, վախերի  և կայացրած  կարևոր  որոշումների մասին։  Վերլուծելով ապրած 20 տարիները՝ նրանցից յուրաքանչյուրը իր ֆիլմում  յուրովի ընդգծում էր, որ  պատրաստ է կերտելու  կյանքի նոր շրջանի  երջանիկ պահերը և հաղթահարելու  մարտահրավերները։

Ե. Երզնկյանը  ողջունեց ուսանողների աշխատանքը. «Ես  վայելեցի  ֆիլմերից յուրաքանչյուրը։  Դրանք անձնական պատմություններ էին ՝  լի մարդկային պարզությամբ,   անկեղծությամբ  ու  հավատով։ Շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով, որ  այսօրվա տոնական տրամադրութունը  ձեզ ուղեկցի ամբողջ գալիք տարվա ընթացքում»։

«Համոզված եմ ՝  այս  ֆիլմերից հետո միմյանց  ավելի լավ  եք ճանաչելու և գնահատելու»,- միջոցառման վերջում  ասաց  Ն. Մարտիրոսյանը՝  շնորհակալություն  հայտնելով  Ն. Թովմասյանին  և  ուսանողներին   նախաձեռնությունն իրականացնելու  համար։

Ստորև  ներկայացնում ենք ֆիլմերը

 

Կիսվել