«ԱՆԳԱՄ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԽՈՍՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՍՐԱՀԱՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ». ԷԴԳԱՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

«ԱՆԳԱՄ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԽՈՍՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՍՐԱՀԱՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ». ԷԴԳԱՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

501

Մեր զրուցակիցը լրագրող, Հանրային ռադիոյի արտաքին կապերի պատասխանատու, «Ապագայի անուններ» հաղրոդաշարի հեղինակ-վարող և ԱՐ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեր Երեխաները» նախագծի սցենարիստ Էդգար Ամիրխանյանն է:

-Բավականին երկար ժամանակ է՝ աշխատում եք որպես լրագրող և, շատերի բնորոշմամբ, Դուք հենց «Ձեր ափսեի մեջ» եք. ե՞րբ և ինչպե՞ս հասկացաք, որ հենց լրագրությունն է Ձերը։

-Դպրոցական տարիքից ստեղծագործում էի և ինձ շրջապատաող աշխարհին մի փոքր այլ հայացքով էի նայում, հետաքրքրվում, պրպտում։ Մոտ 15 տարի առաջ էլ պատահաբար կարդացի «Հույսի Կամուրջ» ՀԿ «Արևածաղիկ» ամսաթերթի լրագրության դասերի մրցույթի մասին։ Գրեցի, տարա, ընտանիից թաքուն հանձնեցի, քանի որ նրանք կտրուկ դեմ էին իմ՝ լրագրող դառնալուն, բայց հաղթեցի և զանգ ստացա. §Դուք պետք է մասնակցեք մեր դասընթացներին»։ Այդպես, մի շրջան թաքուն էի դասի գնում, որը ղեկավարում էր փայլուն լրագրող, Առաջին ալիքի առաջատար Նունե Ալեքսանյանը։ Ստացվեց այնպես, որ ամբողջ ամսագրի 90 տոկոս նյութերը գրում էի ես, և տանը, տեսնելով առաջին համարը, հասկացան, որ որևէ ընդվզում, արգելք ինձ չի կարող կանգնեցնել․․․Այդպես ես սկսեցի իմ քայլերը լրագրության աշխարհում։

Մի առիթով նշել եք, որ բավականին հետաքրքիր կերպով եք հանձնել Ձեր ընդունելության քննություններըկպատմե՞ք՝ ինչպե՞ս է ստացվել։

-Այո՛, ես սկզբում լրագրության ֆակուլտետ էի դիմել, հետո՝ բանավոր քննության ժամանակ, իմ արագախոսության, հստակ պատասխաններից ելնելով՝ գրականության բանավոր քննական հանձնաժողովի նախագահը ասաց, որ ես պարտադիր պետք է ընդունվեմ հայոց լեզվի և գրականության ֆակուլտետ, և այնպես ստացվեց, որ ես ավելի բարձր միավորներով հենց այդ ֆակուլտետի անվճար համակարգ ընդունվեցի և հետո հասկացա, որ լինելու բանը լինում է այնպես, ինչպես պետք է․․․

Բացի ԵՊՀի բանասիրության ֆակուլտետում սովորելուց, լրագրողական կրթություն եք ստացել նաև արտերկրումըստ Ձեզ՝ ո՞րն է հայ և արտասահմանյան լրագրողների աշխատելաոճի տարբերությունը։

-Ես մագիստրոսական կուրսերի մասնակցել եմ միջազգային բազմաթիվ ոչ ֆորմոլ կրթական ծրագրերում, վերապատրաստումների եմ մասնակցել Իտալիայում, Իսպանիայում, Լոնդոնում, Վրաստանում։ Ես մեծ ուրախությամբ կնշեմ Պատերազմի և խաղաղության լուսաբանման (IWPR) ինստիտուտի «Հարևաններ» ծրագիրը, որի անդամն էի ես, և մենք շատ հաճախակի տարբեր երկրների երիտասարդ լրագրողներով վերապատրաստվում էինք, իսկ մեր դասախոսներն էին օրինակ The Wallstreet journal-ի տարածաշրջանային խմբագիրը։ Եղել եմ նաև CNN-ի արաբական մասնաճյուղում, CNBC  ալիքում վերապատրաստման կուրսերին և այսօր էլ շարունակում եմ ոչ ֆորմալ կրթական բազում ծրագրերի մասնակցել։

-Բավականին շատ եք ճանապարհորդում. որքանո՞վ են այդ ուղևորությունները նպաստում նոր գաղափարների ստեղծմանը։

-Դրանք իմ կյանքի ուղեկիցն են, ես ապրում եմ մշակույթներ բացահայտելով, մոտիկից ճանաչելով։ Դրանք ինձ օգնում են լիցքավորվել, թարմ մտքերով լցվել և նաև որոշ հնարքներ տեղայնացնել սեփական աշխատանքում։

Գրում եք նաև սցենարային պլաններարդյո՞ք Ձեզ այդ ժամանակ մուսա է անհրաժեշտ։ Եթե՝ այո, ապա ո՞վ կամ ի՞նչն է դառնում Ձեր մուսան։

-Այո, այսօր ԱՐ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեր Երեխաները» նախագծի սցենարիստն եմ,  Հանրային Ռադիոյի «Ապագայի անուններ» հաղրոդաշարի հեղինակ-վարողը, որտեղ մշտապես փորձում եմ ներկայացնել լավ ու դրական մարդկային պատմություններ։ Երբեմն, գերհոգնածությունից ելնելով, սկսկում ես ծուլանալ, բայց ես գտել եմ այն հաղթահարելու բանաձևը՝ արթնանում եմ վաղ առավոտյան, երբ բոլորը քնած են, և թարմ ուղեղով սկսում եմ գրել։

Ինչպես գիտենք, լրագրությունն այն եզակի մասնագիտություններից է, որը չունի աշխատանքային սահմանված ժամե՞րբ է սկսվում և ավարտվում Ձեր աշխատանքը։

-Վաղ առավոտյան 8-ին, շտապում եմ Հանրային ռադիո, քանի որ ես նաև առավոտյան ծրագրի պրոդյուսերն եմ և հյուրերին դիամվորում եմ, հետևում եթերի ընթացքքին, պլանավորում հաջորդ օրը, հետո՝ արդեն կեսօրից, սկսկվում են նկարահանումները, մոնտաժային աշախտանքները։ Իսկապես ավարտը չեմ կարող հստակ ասել, հաստատ ժամը 7-ին տուն չեմ վերադառնում։

Լրագրությունը նաև կենսակերպ էլրագրությունից դուրս կարողանո՞ւմ եք չլինել լրագրող։

-Ցավոք, ո՛չ․․․Անգամ գնումներ կատարելիս, մի բան պատվիրելիս կրկին խոսում է լրագրողական սրահայացությունը:

Այսօր աշխատում եք մի նախագծի վրա, որի շրջանակներում շփվում եք տաղանդավոր փոքրիկների հետտարիքային ո՞ր խմբի հետ է ավելի հեշտ աշխատել։

-Երեխաների հետ աշխատելը դժվար է, բայց ես այնքան եմ սիրում նրանց, և բոլորը գիտեն՝ նրանք էլ իմ հետ են հեշտ շփվում, այնպես որ դեռևս բողոքներ չունեմ։

Դուք ընտրել եք, իրավամբ, բավականին բարդ մասնագիտություն, որի առաջնային նպատակը հասարակության մեջ եղած խնդիրը բարձրաձայնելն ու լուծման տարբերակներ գտնելն էո՞րն է եղել մինչ օրս Ձեզ հանդիպած ամենամեծ դժվարությունը։

-Բոլոր լրագրողների կյանքում էլ լինում են դժվարություններ։ Ամենամեծը, որ մարդիկ զնագահարում են և խնդրում չտպել, սպառնալ։ Օրինակ՝ երբ հետաքննական հոդված էի պատաստում մարմնավաճառության բիզնեսի մասին, անտառահատումների, դպրոցներում դրամահավաքության, և այսպես շատ են եղել, բայց բոլորն էլ տպագրվել են:

Ձեր լրագրողական գործունեության ընթացքում լուսաբանել եք տարբեր խնդիրներեղե՞լ են դեպքեր, երբ խորապես հիասթափվել եք Ձեր մասնագիտությունից։ Եթե՝ այո, ապա ի՞նչն է եղել հիասթափության պատճառն ու ինչպե՞ս եք այն հաղթահարել։

-Չի եղել, ու ես երևի եզակի երջանիկներից եմ, որ անընդհատ իմ մասնագիտությունը տրանֆորմացրել եմ ժամանակին և հիմա հանդես եմ գալիս որպես պրոդյուսեր, հանրային կապերի մասնագետ, այժմ լրջորեն ուսումնասիրում եմ նաև սոցիալական մարքեթինգ և բիզնեսի կառավարում։

Լրագրողական կրթություն ստացել եք արտերկրում, աշխատել եք տարբեր նախագծերի վրա, Ձեր գաղափարները կյանքի կոչել Ձեր իսկ ընտրած մասնագիտության շրջանակներումո՞րն եք դիտում Ձեր ամենամեծ հաջողությունը։

-Պետք է լինել նորարար, ժամանակին համահունչ և ասելիքով, հեծանիվ պետք չէ հորինել, պետք է եղածը ներկայացնել ուղղակի այլ տեսնակյունից և բոլորին հասանելի։

Որպես լրագրող՝ բավականին ծանրաբեռնված օրակարգ ունեքօրվա ո՞ր հատվածն եք հատկացնում անձնական կյանքին և արդյո՞ք անձնական կյանքը չի տուժում դրանից։

-Անձնական կյանքին, ցավոք, դեռևս ժամաանակ չի մնում․․․Բայց դեռևս:

Այսօր, երբ բավականին հաջողությունների եք հասել, ի՞նչ է անհրաժեշտ Ձեզ՝ կյանքը լիարժեք դարձնելու համար։

-Միմիայն լինել առողջ, ընկերներս, ընտանիքս լինեն առողջ և ընտանիք կազմել:

Ձեր աչքի առջև ունենալով երիտասարների, որոնք նպատակ ունեն դառնալու լրագրող, ի՞նչ եք կարծում, մենք ունե՞նք լրագրողական մրցակցային կադրեր և ինչպե՞ս եք գնահատում լրագրության ապագան Հայաստանում։

-Կասեմ, որ մենք ունենք հիանալի երիտասարդներ, պրպտող, անվախ, ընդվզող, ինչը լրագրողի տեսակի համար լավ է, ուղղակի, ցավոք, արդար լրագրողի և վճարվող լրագրողի տեսակները խառնվել են իրար, իսկ դաշտը լցվել է անորակությամբ. բոլորը վարկանիշային վերնագրով հոդվածների հետևից են վազում:

Ձեր աշխատանքային գործունեության շնորհիվ այսօր Դուք ծանոթ եք տարբեր լրագրողների, ԶԼՄերի աշխատելաոճինըստ Ձեզ՝ ո՞րն է հայաստանյան լրատվադաշտի խոցելի կետը։

-Չստուգված տեղեկատվություն տալը։ Հատկապես այդ ամենը ցայտուն երևում է պատրազմական, սահմանային լարված իրավիճակներում։ Իմ համար անընդունելի է, որ հայ լրագրողի համար աղբյուր կարող է հանդիսանալ ցանկացած ադրբեջանական կայք։ Եվ այսպես, օրինակները շատ են։

Չնայած Ձեր երիտասարդ տարիքին՝ լրագրության ասպարեզում բավականին մեծ փորձ ու հաջողություններ ունեքի՞նչ խորհուրդ կտայիք բոլոր նրանց, ովքեր նպատակ ունեն լրագրող դառնալու և այդ բնագավառում իրենց անդրանիկ քայլերն են անում։

-Պայքարել, գտնել իրենցը, համառություն ցուցաբերել, չընկրկել ու անընդհատ կատարելագործվել, կանգ չառնել մի տեղում:

 

 

Հարցազրույցը վարեց Շողիկ Ղազարյանը

3-րդ կուրս

Կիսվել