«ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ» ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ

«ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ» ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ

243

Մարտի 6-ին «Մեգերյան Կարպետ» ցուցասրահում կայացավ «Տերյան» մշակութային կենտրոնի «Արքայից արքա» ցուցադրությունը, որի դիզայներն էր Լիլիթ Մելիքյանը: Ցուցադրության նպատակն էր «կենդանացնել» հայոց թագավոր-թագուհիներին՝ ցուցադրելով նրանց հանդերձները: Դրանց մեծ մասը զարդարված էր ասեղնագործ բանվածքներով , ոսկեզօծ նախշերով և գոհարազարդ գոտիներով:

Ներկայացված էին  Վանի , Երվանդունիների , Արտաշեսյանների , Արշակունիների , Բագրատունիների և Կիլիկայի թագավորությունների աստվածների , թագավորների և թագուհիների առանձնահատուկ զգեստները:

Ցուցադրությունը «բացեց» Վանի թագավորության աստված Խալդին: Ներկայացված էին մոտ քսանհինգ հանդերձներ: Ուշագրավ կերպարներից էին Տիգրան Մեծը , ով աչքի ընկավ իր մեծ, մարգարտազարդ թագով , Էրատո թագուհին, ՝ որի հանդերձանքն առանձնանում էր թագի գագաթից կրծքամաս իջնող մարգարտաշար երկաթե ժանյակով , Կատրամիդե թագուհին և այլք:

Ցուցադրության ավարտին հնչած ժողովրդական երաժշտության ելևէջները ստիպեցին մարդկանց պարել և գեղեցիկ կերպով եզրափակել «Արքայից արքա» ցուցադրությունը:

Վերականգնենք հայոց փառավոր անցյալի և հերոսական հոգու ավանդները՝ մշակութային ժառանգության արժեքները վերծանելով :

 

Էլինե Պողոսյան

2-րդ կուրս

Կիսվել