ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀԱՄԼԵՏ ՀԱՅՐԱՊԵՏԱՆ

ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀԱՄԼԵՏ ՀԱՅՐԱՊԵՏԱՆ

307

Սեզոնային փոփոխությունների ժամանակ` հատկապես գարնան սկզբին, սրվում են սիրտ-անոթային հիվանդությունները, որոնք դառնում են արձանագրվող հոսպիտալային մահերի գրեթե 50%-ի պատճառը: Այս հիվանդությունների կանխարգելման և հետագա բուժման նպատակով նախատեսված պետական ծրագրի մասին  «Հենարան» մամուլի ակումբում խոսեց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը: Սրտաբանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել սրտամկանի սուր ինֆարկտի կանխարգելման և հետագա բուժման ուղղությամբ: Պետպատվերի շրջանակներում նորագույն մեթոդներով  կատարվում է սրտամկանի մեկ ստենտի անվճար տեղադրում և հետագա վեց ամիսների բժշկական վերահսկողություն: Այն հիվանդները, ովքեր վճարողունակ չեն, և ունեն մեկ ստենտի տեղադրման կարիք, պետպատվերին մասնակցում են ավտոմատ կերպով՝ առանց որևէ դիմումների: Սա ընդգծում է ծրագրի ոչ միայն առողջապահական, այլ նաև սոցիալական նշանակությունը:

Այս ծրագրին Հայաստանում մասնակցում են 10 կլինիկաներ, որոնցից 8-ը` Երևանում, երկուսը` մարզերում: Սրտաբանի խոսքով` Հայաստանի համար սա բավականին խիտ ցուցանիշ է:

2015թ.-ից մինչ օրս պետական ծրագրի շնորհիվ վիրահավել է ավելի քան 3000 հիվանդ, որի շնորհիվ հոսպիտալային մահացությունների թիվը զգալիորեն նվազել է:  Ծրագրի իրականացման համար պետբյուջեն նախատեսում է տարեկան 3 միլիոն դրամ:

Համլետ Հայրապետյանը խոսեց նաև մեր հասարակության առողջապահական մշակույթի առանձնահատկությունների մասին: Նա նշեց, որ մեր բնակչությունն այսօր ավելի քան տեղեկացված է նման խնդիրների կանխարգելման միջոցների մասին, սական շարունակում է վարել անառողջ ապրելակերպ, ինչի հետևանքով էլ գրանցվում է հիվանդների և մահացության դեպքերի կտրուկ աճ:

 

Մարինե Կիրակոսյան

4-րդ կուրս

Կիսվել