ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՌԻՉԱՐԴ ԿԼԱՅԴԵՐՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ` ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՍԵՐՆ ՈՒ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՌԻՉԱՐԴ ԿԼԱՅԴԵՐՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ` ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՍԵՐՆ ՈՒ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1711

Լեգենդար դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի երևանյան մենահամերգը կայացավ մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգի ընթացքում Կլայդերմանը կատարեց ոչ միայն իր ստեղծագործությունները, այլև հայտնի երգիչների ու երգահանների գործերը, այդ թվում` Արամ Խաչատրյան, նաև` ֆիլմերի սաունդթրեքներ՝ դրանք միմյանց ու իր ստեղծագործություններին միախառնելով: Երաժշտությունը զուգակցվում էր նաև էկրանային պատկերներով, գեղեցիկ տեսանյութերով ու ֆիլմերից հատվածներով: Կլայդերմանը խոստովանեց, որ սիրում է շարժանկարներ, որ անգլերեն շատ վատ է խոսում ու կցանկանար ֆրանսերեն ասել այն, ինչ ուզում է: Ապա արագ-արագ ֆրանսերեն խոսեց ու ժպտաց՝ լավ իմանալով, որ դահլիճում նստածների զգալի մասը չհասկացավ իրեն:

Ամեն կատարումից հետո դաշնակահարը նոտաները բաժանում էր հանդիսատեսին, երեխաները վազում էին դեպի բեմը ու սպասում նոտաների իրենց բաժնին, իսկ երբ իրենց բաժին չէր հասնում, բարի ու կատակասեր Կլայդերմանը հանում էր իր թաշկինակը, ապա առաջարկում իր նստարանը:

Համերգի ընթացքում Կլայդերմանը նշեց, որ մեկ տարի առաջ արդեն վայելել է հայերի ջերմ ընդունելությունը և այս անգամ էլ ուրախ է գտնվել Հայաստանում ու ընդունել հայ հանդիսատեսի սերն ու ծափահարությունները:

Համերգից հետո շատերը խմբվեցին Կլայդերմանի սենյակի դիմաց ու սպաում էին իրենց հերթին՝ ներս մտնելու, լուսանկարվելու ու դաշնակահարից ստորագրություն վերցնելու: Կլայդեմանը ժպիտով ու բարեհամբույր ընդունում էր բոլորին, զրուցում, լուսանկարվում ու սիրով ստորագրում:

Մարիաննա Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել