ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԳՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ԻՆԵՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԳՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ԻՆԵՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

65

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մարտ 25- ից մեկնարկել է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի մրցույթը:

Ապրիլի 4- ին մշակույթի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մրցույթի կազմկոմիտեի նախագահ, խմբավար, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյաը պատմեց մրցույթի անցկացման առանձնահատկությունների մասին: Նա նշեց, որ մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի երաժշտական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայ փոքրիկ երգիչներ ասոցացիան:

Մրցույթի մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի և Արցախի հանրակրթական, երաժշտական, արվեստի դպրոցների, հայորդաց տների շուրջ 70 մանկապատանեկան երգչախմբեր:

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանն էլ խոսեց մրցույթի անցկացման մասին: Մրցույթը անցկացվելու է երկու փուլով: Առաջինը` երաժշտական և արվեստի դպրոցների  հայորդաց տներ, մշակութային կազմակերպութուններ:
Ամենայա մրցույթի մասին խոսելիս Պարոն Ղազարյանը շեշտեց երեխաների մեջ երգչախմբային արվեստի տարածուման և մրցակցային ոգու բարձրացման կարևորությունը: Նա նաև հավելեց, որ մրցույթի երգացակում պարտադիր երեք ստեղծագործություններն են` Ստեփան Շաքարյանի,Վարդան Աճեմյանի և Վարդ Մանուկյանի կոմպոզիցիաները: Մրցույթի առաջին փուլը կանցկացվի մարզերում  մարտի 25-ից ապրլի 15-ը, իսկ երկրորդը՝ 29-30`Երևանում:

Իսկ արդյունքների ամփոփումն ու մրցանակների հանձնումը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Ա.Խաչատրյան մեծ համերգասրահում:

Մարինե Կիրակոսյան

4-րդ կուրս

Կիսվել