«ՄԱՐԴԻԿ ՄԻԱՅՆԱԿ ԵՆ ՔԱՆԻ ՈՐ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐ՝ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ»

«ՄԱՐԴԻԿ ՄԻԱՅՆԱԿ ԵՆ ՔԱՆԻ ՈՐ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐ՝ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ»

2374

Միայնության զգացողություն գրեթե բոլորիս կյանքում լինում է, սակայն լինում են դեպքեր, երբ դա «քրոնիկ» բնույթ է կրում։ Առավելապելապես այն դեպրեսիայի փոքրիկ դրսևորում է դիտարկվում։

20-ամյա Ամալյա Գրիգորյանի կյանքում գրեթե այնպիսի պահ չի լինում, որ  միայնության զգացողություն չլինի։

«Ես ինձ անվերջ միայնակ եմ զգում, անգամ բազմաթիվ մարդկանցով շրջապատված լինելով։ Անգամ այն ժամանակ, երբ ինձ մտերիմ մարդիկ կողքիս են լինում, բայց ներսումս լինում է միայնության զգացողություն»,-ասաց Ամալյան։
Բի-Բի-Սի-ի հաղորդման համաձայն սոցիալական ցանցերը նույնպես խորացնում են միայնության զգացողությունը: Մասնագետները նշում են, որ եթե մարդ ամեն օր սոցիալական ցանցում անցկացնում է երկու ժամից ավելի, նրա մոտ կրկնապատկվում է սոցիալական մեկուսացման վտանգը:

«Չնայած առաջին հայացքից թվում է, թե սոցցանցերը հնարավորություն են տալիս լրացնել այդ սոցիալական դատարկությունը, բայց այս ուսումնասիրությունը խոսում է այն մասին, որ դրանք կարող են լինել խնդրի ոչ այն լուծումը, ինչ մարդիկ հույս ունեին ստանալ»-ասել է պրոֆեսոր Պրիմակը:

Որոշ մասնագետներ պարզել են, որ մարդիկ, ովքեր չունեն ընտանիք, մտերիմ ընկերներ՝ անկախ տարիքից ավելի հաճախ են ձեռք բերում սրտանոթային հիվանդություններ, իսկ ծերացման գործընթացը նրանց մոտ ավելի արագ է ընթանում։ Միայնակ մարդիկ ավելի հակված են ալկոհոլ օգտագործելու։

Միայնության զգացողությունը նաև խախտում է մարդու քունը և խաթարում առողջությունը։

Թերապեվտ Արմինե Գաբրիելյանի խոսքով հասարակության կամ խմբի շրջանում մարդիկ ունենում են մի շարք առավելություններ, քան միայնակ և ինքնամփոփ լիելու դեպքում։

«Խնդիրները խմբովին քննարկելիս կամ լուծելիս ավելի համարձակ լուծումներ են առաջադրվում, քան երբ մարդիկ միայնակ են լուծում դրանք։ Խմբի կազմում կատարվում է համարձակության տեղաշարժ, ռիսկի ուժեղացում»-ասաց թերապեվտը։
Հոգեբաններն ասում են, որ տարվա ցանկացած  եղանակ կարող է դեպրեսիվ զգացողություններ առաջացնել, սակայն տխրությունը ավելի հաճախ արտահայտվում է ձմռանը: Ձմռանը ծնված մարդիկ տարվա այդ եղանակին քիչ են մրսում, իրենց լավ են զգում, լավ մարսողություն ունեն, քանի որ օրգանիզմը ի սկզբանե հարմարվել է ձմեռային պայմաններին:

Հոգեբան Սաթեն Գրիգորյանն այս մասին իր կարծիքն է արտահայտում, որ դա մարդկանց չիրականացած սպասումների հետ է կապված։

«Միայնության զգացողությունը համակում է ոչ միայն նրանց, ովքեր չունեն ընկերներ և կողակից, այլև նրանց, ովքեր շրջապատված են բազմաթիվ ընկերներով, հարազատներով։ Իրականում այն օտարման հետևանք է, քանի որ մարդն ինքն իրեն «իր ափսեյում» չի զգում այն մարդկանց ընկերակցությամբ, որոնցով շրջապատված է։ Այս ամենից խուսափելու համար մարդ պետք է ապրի այնպես, ինչպես ինքն է ճիշտ գտնում՝ ոչ թե շրջապատի, այլ՝  իր նախասիրություններին ու սկզբունքներին հավատարիմ»-ասաց նա։
Երիտասարդների մեջ տարածված է նաև տխրությունն ուրախությամբ փոխարինելու տարբերակը: Ոմանց կարծիքով լավ ընկերները, ջերմ շրջապատն ու սիրելի մարդիկ օգնում են դիմակայել ձմռան ցրտերին:

 

Լաուրա Թաթմանյան

4-րդ կուրս

Կիսվել