ԱՅՆ, ԻՆՉ ԵՂԵԼ Է, ՀԵՐՔԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է

ԱՅՆ, ԻՆՉ ԵՂԵԼ Է, ՀԵՐՔԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է

54

Հայոց ցեղասպանությունն իր ծավալներով և իրականացման ձևերով համաշխարհային պատմության նորագույն շրջանում մարդու իրավունքների ամենակոպիտ ոտնահարումներից մեկն էր: Մի ողջ էթնիկական բնաջնջման նպատակ ունեցող հանցագործության վտանգավոր նախադեպ լինելով` այն դիտվել է իբրև սպառնալիք ողջ մարդկության համար և դասվել է մարդկության դեմ գործված հանցագործությունների շարքին: Ժամանակին պատշաճ պատասխան չստանալով` Հայոց մեծ եղեռնն օրինակ է դարձել ցեղասպանության հետագա դրսևորումների համար: Ահ՝ ինչու պետք է աշխարհը ճանաչի հայոց ցեղասպանությունը…

1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտ է՝ կանխելու համար նման ոճրագործության կրկնությունը ապագայում:

1. Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկա

-Մենք մեր աջակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին: Նրանք մեր ազգի կարեւորագույն մասերից են: Մենք չպետք է մոռանանք Հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը: Ուրուգվայը պնդում է, որ պատշաճ հարգանք ու հանդուրժողականություն պետք է լինի մարդկության դեմ գործած բոլոր հանցանքների համար,և պատասխան պիտի տրվի այդ հանցանքների համար՝աշխարհին ապացուցելու ,որ անարդարությունը միշտ էլ պատժվում է:

2. Վիետնամի արդարադատության նախարար Հա Յունկ Քունկ

-Վիետնամը դատապարտում է որևէ ազգի դեմ իրականացրած ցեղասպանությունը: Հայոց Ցեղասպանությունը դատապարտման է արժանի:Մարդկության դեմ նման ոչնչացման ծրագիրն անպատիժ չպիտի մնա: Եթե ,մենք հիմա չդատապարտենք, ապա չի կանխվի աշխարհում առկա ոչ մի բնաջմնջման փորձՇ:

3. Դավիթ Թոլբերտ` Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի նախագահ, Միավորված ազգերի կազմակերպությանԳլխավոր քարտուղարի նախկին օգնական

-Թուրքիան պետք է վերջ տա ժխտողական քաղաքականությանը եւ գնա դեպի ճանաչում՝ դրանով ճանապարհ բացելով հաշտեցման եւ առաջընթացի համար: Թուրքիայի առաջին քայլը պետք է լինի այն, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ցեղասպանության համար ներողություն խնդրի հայ հանրությունից: Ներողությունը պետք է լինի շիտակ եւ վստահելի, ի տարբերություն Էրդողանի վերջին հայտարարության, որում նա փութաջանորեն ժխտեց Ցեղասպանությունը՝ աղոտ հղում անելով «1915թ. իրադարձություններին» եւ տրիվիալ պարզության հասցնելով հայերի տառապանքը՝ այն հավասարեցնելով «Օսմանյան կայսրության ցանկացած այլ քաղաքացու» այդ ժամանակվա տառապանքներին: Էրդողանը պետք է հրապարակավ ճանաչեր, որ ցեղասպանություն է կատարվել, ճանաչեր պետության ձախողումը իր քաղաքացիներին պաշտպանելու գործում եւ խոստանար, որ նման վայրագություններ այլեւս չեն կրկնվի:

4. Հոգեբան Իսրայել Չարնին.

-Ցեղասպանության ժխտումը նպաստում է «մարդկանց նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու նոր ձեւերի ի հայտ գալուն»: Սրա միակ փրկությունը ցեղասպանության ճանաչումն է, ոչ միայն Թուրքիայի,այլ նաև ամբողջ աշխարհի կողմից:

5.Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան, գրող Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսու
-Ընդդեմ մարդկության հանցագործությունը ոչ միայն Ցեղասպանությունն է, այլ նաեւ՝ մեկ մարդու սպանությունը: Կարծում եմ՝ մենք կարող ենք ապրել խաղաղությամբ` մոռանալով մեր մեղքով լի պատմությունը, բայց մինչ այդ, պիտի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը:

6.Ամերիկացի հայտնի սոցիոլոգ Լեո Կուպեր. «Մի շարք ցեղասպանություններին բնորոշ է արագությունը, մյուսներին` կազմակերպվածությունը: Իսկ հայկականը բնորոշվում է այդ երկուսի միաձուլմամբ»:

7.Ամրիկացի հայտնի գրող Սոլ Սթայն. «Այն ժողովուրդը, որն առաջինն էր քրիստոնեություն ընդունել, դարասկզբում այնպիսի բռնարարքների ենթարկվեց, որոնք միայն մեկ անուն ունեն՝ ազգասպանություն»:

8.Այս ժողովրդի ողբերգությունն աննախադեպ իրադարձություն էր մարդկության պատմության մեջ: Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված այդ միջոցառումը միայն պատրվակ էր որպեսզի քողարկվեր ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը: Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով:
ԱՐՄԻՆ ՎԱԳՆԵՐ – գերմանացի գրող, 1919թ.:

9.Նույնիսկ« սահմանադրության» հռչակումից հետո էլ Օսմանյան քաղաքականության հիմնական կարգախոսը մնում էր« ԵՐԲ ՉԵՆ ԼԻՆԻ ՀԱՅԵՐԸ՝ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԵՎ ՀԱՅԱԿԱՆ ՀԱՐՑԸ:
ՅՈԶԵՖ ՄԱՐԿՎԱՐՏ – գերմանացի գիտնական, 1919

Շատ ու շատ մարդիկ են դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Բազմաթիվ ժողովուրդներ հայի հետ սգացել ու հիշել են միլիոնավոր զոհերի հիշատակը: Մի ամբողջ ժողովրդի բնաջնջումը անմարդկային է, իսկ անմարդկայինը պիտի պատժվի մարդու կողմից՝ աշխարհի մարդկանց կողմից: Սա միակ ճանապարհն է՝ինչ-որ չափով արդարության վերականգնման համար, և շատ կարևոր նախապայման է հետագա նման ոճրագործություններից խուսափելու ու զգուշանալու համար: Կա մի պարզ ճշմարտություն՝ Ցեղասպանությունը… Այդ ճշմարտությունը արդեն գրեթե ճանաչել է աշխարհը, ու սրա համար ունեցել է միայն մեկ պատճառ.«Այն, ինչ եղել է, հերքելն անհնար է»:

 

Ռուզան Գաբրիելյան

4-րդ կուրս

Կիսվել