ՎԱԽԵՐ, ՖՈԲԻԱՆԵՐ ԹԵ՞ ՎԱՌ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ՎԱԽԵՐ, ՖՈԲԻԱՆԵՐ ԹԵ՞ ՎԱՌ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

59

Վախերն ու ֆոբիաները կպչուն մտքեր են, որոնք առաջանում են այն ժամանակ, երբ մարդն ինքն իր համար ստեղծում է սահմանափակումներ և պայքարում դրանց դեմ: Յուրաքանչյուր մարդ իր կյանքում երբևէ ինչ-որ վախ է ապրում: Դա բնական է, եթե այդ վախը պաշտպանական ֆունկցիա է կատարում, բայց լինում են դեպքեր, երբ վախերը մարդուն խանգարում են և վերածվում են ֆոբիայի, որը համարվում է վտանգավոր մարդու հոգեկան առողջության համար:
Ֆոբիան հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդն ակամայից հիվանդագին վախի զգացում է ունենում, որն էլ իր հերթին ստիպում է խուսափել համեմատաբար վտանգավոր երևույթներից: Թեպետ և ֆոբիայի առաջացման պատճառները մինչև վերջ պարզ չեն, այնուամենայնիվ, այս խանգարումները հիմնականում առաջանում են հարուստ երևակայության ու բարձր հուզականության տեր մարդկանց մոտ:
Երեսունհինգ ամյա Աննա Միքայելյանն իր առօրյան կիսում է վախերի և ֆոբիաների հետ:
«Ամենատարածված ֆոբիաներից մեկը, որը համարվում է փակ տարածությունից վախը, դրանից սկսվում և անվերջանում են իմ ֆոբիաները: Իմ հուզական դաշտում գլոբալ փափոխություններ են կատարվում վախ ապրելիս»,-ասաց Աննան:
Որպես կանոն վախը և հասարակ ֆոբիաները առաջացնում են սիրտ-անոթային և ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ:
Գրեթե բոլոր կանայք վախենում են օձերից ու մկներից, իսկ ատամնաբույժի մոտ գնալ վախենում են նույնիսկ տղամարդիկ: Եվ շատ հաճախ դրանք ոչ թե սովորական վախեր են, այլ սևեռուն ահ`  ֆոբիա: Գովազդը ևս նպաստում է բազմազան վախերի առաջացմանը: Գովազդի պատճառով մարդիկ սկսում են վախենալ գիրությունից` օբեզաֆոբիա, մաշկի կորյակներից` ակնեոֆոբիա, կնճիռներից` ռիտիֆոբիա, ճաղատանալուց` ֆալակտրոֆոբիա, միկրոբներից, որ ամենուրեք են` վերմինոֆոբիա եւ այլն: Իսկ գովազդներում ու առհասարակ շոու-բիզնեսում երևացող անթերի ու կատարյալ մոդելներին տեսնելուց հետո մարդկանց մոտ ծնվում է դիսմորֆոբիա` վախ սեփական կառուցվածքի տգեղությունից:
23-ամյա Արմինեի մոտ նկատվում է վախի ժամանակ ուժեղ գլխապտույտ և հավասարակշռության կորուստ:
«Վախի զգացողության պահին ես ապրում եմ անորոշության զգացողություն, երբ ինձ թվում է այն ինչ կատարվում է իրական չէ: Ես զգում եմ, որ այդ իրավիճակում ինձ ոչինչ և ոչ-ոք չի կարող օգնել, դրա հետևանքով ես ապրում եմ վախի երկրորդ փուլը, երբ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այն գնալով ահագնանում է»,-ասաց Արմինեն:
Վախ առաջացնող իրավիճակում հայտնվելու դեպքում մարդը խուճապի է մատնվում: Հետագայում՝ կանխազգալով նմանատիպ իրավիճակի կրկնումը նա ինքնաբերաբար վախ է զգում և խուսափում է դրանից: Վախի նոպաները կարող են ուղեկցվել կողմնորոշման խանգարումով, իրավիճակի և արտաքին աշխարհի անիրական լինելու զգացողությամբ: Հնարավոր են նաև ֆիզիկական փոփոխություն՝ գլխապտույտ, հավասարակշռության կորուստ, ուժեղ սրտխփոց, տեսողության, լսողության, կլման և շնչառության խանգարում:
Հոգեբան Սաթեն Գրիգորյանը նշեց, որ ֆոբիաներն առաջանում են մարդու կպչուն մտքերի հետևանքով:
«Վախերն ու ֆոբիաները առաջանում են նրանից, որ մարդն իր համար ստեղծում    է որոշակի մտորումներ, որոնց «գերին» դառնալու հետևանքով  ձեռք է բերում կպչուն մտքեր։ Ֆոբիաների պատճառ են դառնում հիմնականում մանուկ հասակում ունեցած ապրումները, որոնք ներքին տրավմայի արդյունք են հանդիսացել։ Ֆոբիաներ ունենում են հարուստ երևակայություն ունեցող  մարդիկ, քանի որ նրանց համար իրական վտանգն անիրականից տարբերելը փոքր ինչ դժվար է։ Այդ ամենից ազատվելու համար պետք է դեմ հանդիման դուրս գալ սեփական վախերին, ֆոբիաներին՝  հասկանալու համար, որ դրանք իրականում այնպիսին չեն, ինչպիսին մարդն իր մեջ պատկերացնում է։ Պետք է պայքարել վախերի դեմ՝ թույլ չտալով, որ դրանց մտնեն մեր երևակայութնուն»-ասաց հոգեբանը:
Ֆոբիկ իրավիճակում վախն անկառավարելի ձևով աճում և ուժեղանում է այնպես, ինչպես երևակայության մեջ ահագնանում է վախը: Մարդն ավելի շատ է կենտրոնանում ֆոբիայով պայմանավորված դիսկոմֆորտի վրա՝ առավել քիչ կենտրոնանալով այն բանի վրա, ինչը կարող էր նրան հանգստացնել: Տպավորություն է ստեղծվում, որ հիմա տեղի կունենա մի ահավոր բան՝ մահ, սրտի կաթված, խելագարություն: Դա էլ հենց ահաբեկված իրավիճակն է: Այն այնքան տանջող է, որ մարդ սկսում է խուսափել ցանկացած իրավիճակից, կերպարից և հիշողությունից, որոնք կարող են առաջացնել ֆոբիա: Ֆոբիայի բուժումը նրանում է, որ պետք է հիվանդին սովորեցնել դիմակայել ֆոբիային և հայտնվել այդ իրավիճակում, նաև համոզել նրան, որ տվյալ իրավիճակը վտանգավոր չէ, ոչ թե ինտելեկտուալ, այլ անձնական փորձի մակարդակով: Անհատական, աստիճանաբար բարդացվող խնդիրների միջոցով հիվանդին փորձում են սովորեցնել ավելի ուժեղ հակազդել իրական հանգստացնող իրավիճակներին, և ավելի թույլ՝ երևակայական վտանգին:

 

Լաուրա Թաթմանյան

4-րդ կուրս

Կիսվել