«ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ԴԱՍԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ»

«ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ԴԱՍԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ»

5342

«Կատարում ենք դասպատրաստում», «Կպարապեմ այս կամ այն առարկան դպրոցականների հետ».  այսպիսի հայտարարություններ կարելի է հանդիպել կայքերում, սոցիալական ցանցերում և տարբեր փողոցների գովազդային վահանակներում: Կան նաև ուսումնական կենտրոններ, որտեղ անցկացվում են նմանատիկ դասընթացներ:

Պարզելու համար, թե ինչ  պարպմունքների մասին է խոսքը և ինչ մասնագետներ են աշխատում դպրոցականների հետ, զանգահարեցինք հայտարարություններում նշված մի քանի հեռախոսահամարներով: Խոսեցինք Մարիամի հետ, ով ուսանողուհի էր ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուտետում, կատարում էր դասպատրաստում 1-5-րդ դասարանի աշակերտների հետ` պարապելով բացառապես բոլոր առարկաները: Վարձավճարը 25000 դրամ էր` շաբաթական 5 օր: Հաջորդ պատահական հեռախոսահամրը, որով զանգահարեցինք, ասաց, որ ավարտել է Հայստանի Ամերիկյան համալսարանը, կրիկն պարապում էր շաբաթական 5 օր: Այս անգամ վարձը 50000 դրամ էր, իսկ աշակերտի տանը 60000 դրամ: Պարապմունքների տևողությունը մոտ 2 ժամ է: Վերջապես կապվեցինք մանկավարժական կրթություն ունեցող դասպատրաստողի հետ, որը թեև ուներ հումանիտար կրթություն, սակայն նաև պարպում էր բնագիտական առարկաներ և մաթեմատիկա: 2ժամ տևողությամբ մեկ պարապմունքի արժեքը 2000 դրամ էր:

Հավելյալ պարապմունքներ անցկացնում են նաև դպրոցներում աշխատող մանկավարժները և հիմնականում իրենց դասարանում սովորող աշակերտների հետ: Անահիտ Վարդանյանը, ում երախան սովորում է 6-րդ դասրանում, ասում է, որ իր ուղարկում է նրան մասնավոր պարապմունքի իր դասղեկի մոտ. «Այդպես տղաս սովորում է դասերը, իսկ գնահատականներն էլ ավելի բարձր է ստանում: Ես գոհ եմ ուսուցչի աշխատանքից»: Սակայն նա չցանկացավ նշել դպրոցը և ուսուցչին: Հաջողվեց պարզել, որ դպրոցը գտնվում է Ավան վարչական շրջանում:

Փորձեցինք զանգահարել դպրոցներ: N171 դպրոցի տնօրենն ասաց, որ ունեն ուսուցիչներ, ովքեր զբաղվում են մասնավոր պարապմունքներներով, բայց իրենց տանը և դպրոցից դուրս: Մնացած հարցերին չպատասխանեց, ասելով իրավունք չունի, քանի որ պետք է թույլտվություն ստանա քաղաքպետարանի լրատվական վարչությունից: Այս կերպ արձագանքեց նաև Ալ. Շրիվանզադեի անվան N21 հիմնական դպրոցի տնօրեն Եղիազարյանը: Նա ասաց, որ իր դպրցում մասնավոր պարպմունքներով զբաղվող ուսուցիչ չկա, իսկ մնացած հարցերի համար կրկին մատնացուց ասեց Երևանի քաղաքապետարանի  Հասարակայնության  հետ կապերի և լրատվական վարչությունը: Հաջորդը զանգահարեցինք Դավթաշեն վարչական շրջանում գտնվող N200 դպրոց: Տնօրենը նույնիսկ չպատասխանեց, թե իրենց մոտ մասնավոր պարպմունքներ անցկացնող ուսուցիչներ կան, թե ոչ: Ասաց, որ ինքը նույնիսկ այդ հարցին պատասխանել չի կարող. «Ձեզ ասում եմ, ես իրավունք չունեմ ոչ մի հարցի պատասխանել, զանգեք Քաղաքպետարան, եթե թույլ կտան, ապա մեր դպրոցը, շատ բաց է և թափանցիկ, համեցեք, սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին»:  Շիրվանզադեի անվան N21 դպրոցից դասվարներից մեկն ասաց, որ չի ներկայնա, քանի որ չի ցանկանում խնդիրներ ունենալ տնօրինության հետ, սակայն պարապում է իր և այլ դպրոցների աշակերտների հետ: Արդեն երկար տարիներ է, ինչ աշխատում է դպրոցում, մանկավարժ է և ասում է, որ ծնողները նույնպես գոհ են իր աշխատանքից: Ուսուցչուհին դեմ է, որ երեխաների հետ աշխատում են մանկավարժական կրթություն չունեցող անձինք, խոսքը հատկապես վերաբերում է տարական դասարաններում սովորող աշակերտներին, որտեղ նոր է դրվում ուսուցման հիմքը:

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և «Հանրային քաղաքկանության իստիտուտ» ՀԿ-ն  կատարել էին  «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը: «Հանրային քաղաքականության իստիտուտ» ՀԿ փորձագետ Ավետիք Մեջլումյանի կարծիքով կոռուպցիոն մեծ ռիսկ կա, երբ դասավանդող ուսուցիչը պարապում է իր դասարանի աշակերտի հետ: Խնդրի լուծումը փորձագետը տեսնում է օրենսդրական ակտի մշակման մեջ. «Անհրաժեշտ է մշակել օրենսդրկան ակտ, որով կարգելվի դասվանդող ուսուցչին պարապել իր դասարանում սովորող աշակերտի հետ»:

Օրենքով նաև վավերական է մասնավոր պարապմունքները: Դրանով զբաղվող մարդը հարկ չի վճարում, այն ՊԵԿ-ում գրանցվում է, որպես Ինքնազբաղվածություն և դրա համար մանկավարժական կրթութույուն կամ նմանտիպ որևէ փաստաթուղթ չի պահանջվում:

 

Աննա Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել