ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՀԻՆԸ. ՏԱՐԱԶԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՀԻՆԸ. ՏԱՐԱԶԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ

334

Երբ նորաձևությունում պարբերաբար զարգացնելու և զարմացնելու նոր մտքեր, օգնության է հասնում մոռացված հինը, որն այս դեպքում հայկական ավանդական տարազն է:

Տարազների հերթական մուտքը նորաձևության աշխարհ սկսվեց  2 տարի առաջ, երբ երգչուհի Սիրուշոն թողարկեց «Պռեգոմեշ» հայկական տարազային զարդերի հավաքածուն: Դրանից հետո մինչ օրս  հայկական և համաշխարհային նորաձևության տներից ոմանք  իրենց հավաքածուներում երբեմն զետեղում  էին հին հայկական տարազներ և զարդանախշեր: Սկսվեցին ցուցադրություններ, ֆոտոնախագծեր, և վերածնված հինը իր հաստատուն տեղը գտավ:

2015 թվականի սկզբին աշխարհահռչակ Dolce & Gabbana  նորաձևության տունը իր D&G family  համաշխարհային ընտանեկան ֆոտոալբոմում ներկայացրեց հայկական ավանդական տարազներով ընտանիքի լուսանկար, որը Էմմա Մարաշլյանի և Տերյան մշակույթի կենտրոնի հետ համատեղ պատրաստած ֆոտոշարքից էր:

Burberry հանրահայտ ապրանքանիշը իր հավաքածուն համալրեց տարազային նախշերով կարված պայուսակներով:

Ամռանը հայ դիզայներները նույնպես ներկայացրին հավաքածուներ՝ այս անգամ ամբողջությամբ արտացոլելով հին հայկական զգեստապահարանը: Գևորգ Շադոյանը առաջինն էր, ով հանրությանը ցուցադրեց մի ամբողջական հավաքածու՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյակին, ներկայացվեցին  հայկական տարազներ՝ ինքնատիպ լուծումներով, ժամանակակից տարրերի համադրությամբ:

Արամ Նիկոլյանը ևս անդրադարձավ այս թեմային, և  երկայացրեց  «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուն: Ցուցադրվեցին երեկոյան, կոկտելային զգեստներ՝ տարազային ձևվածքով, համադրված «Պռեգոմեշ» հավաքածուի զարդերով: Դիզայների խոսքով հիմանակն նպատակը եղել է հին հայկական զգեստների որոշ դետալներ հարմարեցնել 21-րդ դարի էլեմենտներին, և հենց Ուրֆաի տարազները իրենց ոսկյա և արծաթյա ասեղնագործություններով շքեղություն էին հաղորդում, իսկ հավաքածույի վերաբերյալ արձագանքները դրական և անսպասելի էին և՛ Հայաստանում, և՛ արտերկրում:

Օգոստոս ամսին մայրաքաղաքի կենտրոնում անցկացվեց «Երևան Տարազ ֆեստ» առաջին փառատոնը, որը կազմակերպել  էին Երևանի քաղաքապետարանը և Տերյան մշակութային կենտրոնը, որը հին հայկական ավանդական հագուստի պահպանողն ու ներկայացնողներից մեկն է:

Փառատոնում ներկայացվեցին վերը նշված  հավաքածուներից զգեստներ, անհատ դիզայներների աշխատանքներ, որոնք պատահական անցորդներին մի պահ տեղափոխեցին Հայաստանի տարբեր նահանգներ:

Որոշ հայ ոճաբաններ տարազների մուտքը նորաձևություն համարում են սխալ և ասում, որ այն պետք է մնա, որպես  հին հայկական մշակույթի նմուշ: Այդուհանդերձ «տարազային» հետաքրքրությունը չմարեց և տեղափոխվեց  ավելի լայն հարթակ:

Համաշխարհային Vogue ամսագրի ռուսաստանյան տարբերակը հոկտեմբերին կներկայացնի հայկական թեմատիկայով ֆոտոշարք՝ արված Հայաստանում` մասնավորապես Գյումրիում, որը նույնպես համալրված կլինի հայկական զգեստներով և աքսեսուարներով:

 

Հասմիկ Չաթալյան

4-րդ կուրս

Կիսվել