ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԴԵՐԱՍԱՆ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԴԵՐԱՍԱՆ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՀԵՏ

3732

Տիգրան  Ներսիսյանը ՀՀ վաստակավոր արտիստ է, ԽՍՀՄ  ժողովրդական  արտիստ  Բաբկեն  Ներսիսյանի  որդին  է: 1995 թվականից աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 2016 թվականից Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխության մասնագիտական ժյուրիի կազմում է: Անվանի  դերասանը  բեմում  է  արդեն  25 տարի:

՞ր  տարիքում  որոշեցիք  որ  պետք  է ընտրեք  հենց  դերասանի  մասնագիտությունը:

-Ես  մեծացել  եմ  թատրոնում,  այնտեղ եղել  եմ դեռ վաղ տարիքից, և այդպիսի հատուկ  որոշում չեմ կայացրել դերասան դառնալ: Հայրս` Բաբկեն  Ներսիսյանը, ինձ  վաղ  տարիքից  բերել է  թատրոն  և ես  կապվել  եմ, սիրել եմ  թատրոնը, տարվել եմ այդ հրաշքով  և  դա պատճառը,  որ  շատ  սիրեցի այդ  աշխարհը ու դարձա դերասան:

Մասնագիտության  ընտրության  հարցում  ձեր  հայրն  ունեցե՞լ է  որևէ  դերակատարում:     

-Դերակատարում  չէի  անվանի,  հայրս իմ  ձեռքից  բռնած  բերել է  թատրոն և ինձ  ծանոթացրել այս մեծ աշխարհի հետ: Հետո,  երբ  նկատեց,  որ  իմ  մեջ  կա  ինչ-որ  փոքր  բան, որը  կարող  է  ապագա  ունենալ,  հետաքրքրվեց  իմ գիտելիքներով ու  կարծես  իր  մտքում  ինչ որ  ստուգումներ էր  անցկացնում  և  ուզում հասկանալ`  իր տղան  կապ  ունի  այս  աշխարհի հետ: Նա  այն կարծիքին  չէր,  որ  բոլոր արվեստագետների  երեխաները պետք է իրենց  ծնողների  ճանապարհը շարունակեն:

-Թատրոնը  թե՞  կինոն,  ո՞րն է ձեզ  ավելի հոգեհարազատ:                                       

-Երբեք  ճիշտ  չեմ  գտել, որ  համեմատում են, անխոս  միանգամանյան  տարբեր աշխարհներ  են  ու  կապ  չունի, որ այնտեղ  էլ կան բեմադրիչներ և դերասաններ: Թվում  է,  թե  մասնագիտությունը նույնն  է,  բայց  իրականությունը այլ է: Մի խոսքով  թատրոնը իմ  կյանքն է, և թատրոնով  ներծծված եմ: Մեր  մեծերից  մեկը  ասել է` «թատրոնը  տղամարդու կյանքն է,  կինոն` սիրուհին»:

Մինչև  այժմ  ձեր  կերտած  կերպարներից ո՞րն  է առավելապես  մոտ  Տիգրան    Ներսիսյան  անձին: 

-Բնականաբար մարդկանց եմ  մարմնավորում ու մարդկային  ինչ-որ  փոքր մասնիկներ կան  իրենցից  իմ  մեջ, բայց  որն  է ավելի  մոտ,  հստակ  չեմ  կարող ասել,  որովհետև  մարմնավորել  եմ  հիմնականում  թագավորների  ու  մարդասպան-ների  կերպարներ:

Հիշու՞մ  եք  ձեր  բեմելը: 

-Առաջին  անգամ  բեմ  բարձրացա  ինը  տարեկանում: Խաղացի  Վարդան  Աճեմյանի  անվան  թատրոնում «Իմ  սիրտը  լեռներում  է»  ներկայացման  մեջ, հանդես   եկա  Ջոնի  կերպարում, այն  ժամանակ  այդ  ներկայացման  մեջ  խաղացել են  այնպիսի  հայտնիներ  դերասաններ  ինչպիսիք  են  Արուս  Ասրյանը, Սոս  Սարգսյանը, Վարդուհի  Վարդերեսյանը, Վահրամ  Փափազյանը: Մի  որոշ  ժամանակ  այդ  ներկայացումը  մոռացվել էր,  այնուհետև  հայրս  վերականգնեց,  և  ես  խաղացի  այդտեղ:

Պարոն  Ներսիսյան, նախկինում  թատրոնասեր հայ  հասարակության ստվար  զանգվածն  այսօր  գրեթե չի  հաճախում թատրոն: Ըստ  ձեզ, ինչո՞վ  է պայմանավորված  այդ  զգալի  նահանջը:  

Ես  այդքան  սուր  չէի  անվանի, հաճախում է  բայց  քիչ  է  հաճախում,  եթե  չհաճախեին,  ես  չէի  կարողանա ամեն  ամիս  չորսից  վեց  ներկայացում  խաղալ: Պատկերացրեք,   դահլիճը  լեփ-լեցուն  է  լինում, դեպքեր են  լինում, որ դահլիճի  յոթանասուն  տոկոսն է լցված, բայց  ոչ պակաս:  Սա  այն  ոսկե ժամանակները  չէին, հիմա  ավելի  պակաս  են  գալիս, բայց  հիմա  մարդկանց  չգալու  պատճառները  միանգամայն տարբեր են:  Օրինակ  գրեթե  չեին  գալիս 90-ականններին,   այն  վատ տարիներին  մենք գրեթե  կորցնում  էինք  թատրոնը: Փառք Աստծո, հիմա  ամեն  ինչ  շատ  ավելի  լավ է,  թատրոն  գալիս են և´  երիտասարները, և´ միջին սերունդը, և´  իհարկե  ավագ  սերունդը: Իսկ  պատճառները  տարբեր  են  սոցիալականից  մինչև մարդկանց  ժամանակի  սղությունը:

՞րն է  ձեր հաջողության գաղտնիքը:

Հաջողությունը  ասվածը  ինձ համար  հարաբերական  է, որովհետև  ամենաքննադատողն  ու  ամենաքննադատաբար  վերաբերվողը  ինձ`  դա  ես  եմ: Իսկ  հաջողությունը իմ քրտնաջան  աշխատանքն է,  անսպառ նվիրումը հանդիսատեսին, ինձ անողոքաբար այրելը:  Ես  իմ  հաջողությունը համարում  եմ  ներկայացումից  հետո  հանդիսատեսի  մի  շնորհակալությունը, հավատացնում  եմ  ձեզ, եթե  չլիներ  այս  ամենը  ես  վաղուց  թողել  էի այս  մասնագիտությունը, որովհետև  այս  դաշտում  լարվածությունն ու  նախանձը  շատ է, իմ  հանդիսատեսի վերաբերմունքն  է  ինձ   ուժ տալիս:

 

Ջեմմա  Հովսեփյան

5-րդ կուրս

 

Կիսվել