ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

334

«Լոֆթ»-ի անունը շատերին է հայտնի։ Այս ժամանցի վայրի տնօրեն Արևիկ Համբարձումյանի հետ զրույցի միջոցով փորձեցինք բացահայտել այն։

«Լոֆթ»-ըինչպե՞ս ստեղծվեց Հայաստանում։

– 1940-ականներին ԱՄՆ-ում անշարժ գույքը սկսեց էժանանալ։ Այդ ժամանակ ստեղծվեց ժամանցի այնպիսի միջավայր, որ արվարձաններում ու ծայրամասերում ավելի էժան էր։ Դրանք գործարանային այն տարածքներն էին, թաղամասերը, որտեղի բնակչությունը տեղափոխվեց դեպի քաղաքի կենտրոն։ Այս տարածքները մնացին և դարձան աշխատելու և ստեղծագործելու համար հարմար միջավայր։ Ահա հենց ահստեղից էլ ծնվեց Լոֆթ տները, օֆիսները, նախագծերը և հետագայուն նաև Լոֆթ ճարտարապետական ոճը։ Այսօր աշխարհում շատ ակտուալ են Լոֆթ դիզայնով տները, գրասենյակները, ժամանցի վայրերը։ Մեր պարագայում ռուսաստանաբնակ հայ ձեռներեց երիտասարդներ որոշեցին ստեղծել մի միջավայր, որտեղ հնարավոր կլիներ փոխել մտածողություն և հեշտ կլինի ինքնաարտահայտվել, ստեղծագործել, որտեղ չէր լինի որևէ խտրականություն։ Այստեղ յուրաքանչյուրն ինքն իրհամար միջավայր է գտնում՝ անկախ նրանից, թե որտեղ է սովորում։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք լինենք ազգային։

– «Լոֆթ»-ը  բազմաֆունկցիոնալ բաժիններ ունի՝  նախատեսված բոլոր տարիքային  խմբերի համար։ Հիմանակնում ո՞ր տարիքի մարդիկ են հաճախում «Լոֆթ»։

– Եթե հավատանք Ֆեյսբուք-ին, տասնվեցից մինչև քսանհինգ։ Բայց ըստ մեր հարցումների՝ «Լոֆթ» հաճախում են տարբեր տարիքի մարդիկ՝ սկսած ծնողների հետ հաճախող երեք տարեկան բալիկներից, վերջացրած մշակութային միջոցառումների ժամանակ հավաքված գրական էլիտայով, ովքեր կարող են լինել 60-70 տարեկան հայտնի գրողներ։ Այստեղ կարող եք տեսնել անգամ մաեստրո Մանսուրյանին։ «Լոֆթ»-ը իր բազմաֆունկցիոնալության հետ մեկտեղ ապահովում է նաև բազմաշերտ լսարան, որն ընդգծվում է տարաբնույթ միջոցառումների ժամանակ, երբ ամեն միջոցառում տարիքային իր լսարանն է բերում։

– Լինու՞մ են դեպքեր, երբ որևէ բաժինավելի շատ են հաճախում, և մյուսը անտեսվում է որոշ չափով։

– Բավականին երկար է մտածվել «Լոֆթ»-ի բազմաֆունկցիոնալության և գոտիների տարանջատման մասին. բաց խոհանոց, առողջ ապրելակերպ, լուռ և խաղային բաժիններ, որտեղ կազմակերպվում են ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, սեմինարների և ֆիլմերի համար նախատեսված գոտի, հիմնական սրահ, բեմական հատված, կլոր սեղան. սրանք այն բոլոր գոտիներն են, որոնց պահանջարկը անընդհատ կա։ Մի հատվածում մարդիկ յոգայով են զբաղվում, բեմում նվագում են, խոհանոցում մյուսները պատրաստում են կամ օգտվում մեր անվճար հյուրասիրությունից, լուռ գոտում աշխատում են կամ բիզնես հանդիպում են իրականացնում, կինոսրահում ոմանք ֆիլմ են դիտում։Ահա այս ամենը համակարգելով՝ կարող ենք ասել, որ բոլոր բաժիններն էլ միշտ զբաղված են և չեն անտեսվում։

– Հայաստանում, հիմնականում Երևանում կա՞ն նման այլ կառույցներ։

– Կարծում եմ՝ այո,  քանի որ արդեն ժամանակն է, որ շատանան նման կառույցները։ Դրանցից կարող եմ նշել իր գործունեությունը մեզ հետ զուգահեռ սկսած «Էոն»-ը։ Ուրախալին այն է,  որ դեռ երկու տարի առաջ մենք կարողացանք հավաքվել մեկ գաղափարի շուրջ` ստեղծելով նման կառույցներ։

– «Լոֆթ»-ը գործում է նաև Գյումրիում։ Ամբողջ Հայաստանում ընդլայնվելու մտադրություն ունե՞ք։

– Այո՛, իհարկե,  հիմա մենք ավելի շատ զբաղված ենք մարզերում այսպիսի միջավայր ստեղծելու գաղափարով։ Մենք սպասում ենք ներդրումների տարբեր անհատներից ու կազմակերպություններից։ Գյումրին վառ օրինակ է,  որ մեզ սպասում են մարզերում։ Բացեմ գաղտնիք և ասեմ, որ մենք պլանավորում ենք կենտրոն ստեղծել  նաև Վանաձորում։ Մենք ուզում ենք Հայաստանում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդներն իրենց լավ կզգան և չեն մտածի երկրից գնալու մասին։

Առաջիկայում նորություններ սպասվու՞մ են այցելուներին։

-Առաջիկայում մեր այցելուներին կառաջարկենք նոր տարածք, որը կլինի այս կառույցի առաջին հարկում։ Նպատակը միայն քաղաքի կենտրոնում դիզայնով հետաքրքիր վայր ստեղծելը չէ, այլ բովանդակային առումով մի միջավայր, որտեղ շեշտը դրված կլինի բիզնես եղանակ և համայնք ստեղծելու վրա։ Այստեղ տարբեր անհատներ, ձեռներեցներ կկարողանան իրար օգտակար լինել։

– Երջանի՞կ եք, որ հայտնվել եք «Լոֆթ»-ում։

-Շա~տ երջանիկ եմ, քանի որ յուրքանչյուրս ուղղակի չենք ծնվում, այլ ծնվում ենք ինչ-որ բան անելու համար։ Ու երբ որ դու արթնանում ես ու զգում, որ ճիշտ տեղում ես, կարող ես քո ամենօրյա աշխատանքով ինչ-որ բան փոխել, թկուզ չնչին. դա շատ լավ է։

 

Լիանա Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել