ԳՈՂԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ԳՈՂՈՆԸ, ԿԼԵՊՏՈՄԱՆԻՆ` ԳՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԳՈՂԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ԳՈՂՈՆԸ, ԿԼԵՊՏՈՄԱՆԻՆ` ԳՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

115

-Իմ մեջ կարծես ինչ-որ ուժ կա, որն ինձ անընդհատ ստիպում է գողություն անել: Ես ինձ վատ եմ զգում դրանից, ոչնչություն համարում, բայց գալիս է պահը, ու ինչ-որ բան եմ տեսնում, որն ակամայից ինձ գրավում է, ես ինձ զսպել չեմ կարողանում: Ես կմեռնեմ, եթե չգողանամ,- անկեղծանում է Անին, ով չի կարողանում պայքարել կլեպտոմանիայի դեմ( հերսուհու անունը փոխված է):

Երևույթ, որն այսօր շատերին է անհանգստացնում, երևույթ, որը չունի հստակ որակում. կլեպտոմանիա` հոբբի՞, հիվանդությու՞ն, թե՞ հանցագործություն: Մասնագետների բացատրմամբ կլեպտոմանիան երևույթ է, որի ժամանակ գողություն են անում առանց որևէ հիմքի և նպատակի: Կլեպտոմանը հասկանում է, որ իր արարքը գողություն է համարվում, հաճախ նաև` ամաչում իր արարքի համար, սակայն միևնույն ժամ նաև զգում է, որ ի վիճակի չէ ինքն իրեն տիրապետելու և չի հասկանում` ինչու է այդ ամենը կատարվում. «Գողացողին հարկավոր չէ այն, նա դա անում է զուտ իրեն հաճույք պատճառելու համար: Կլեպտոմանիայով տառապողների մոտ հաճախակի ձգտում է առաջանում դեպի գողությունը, որը շատ նման է սիրուն առաջին հայացքից: Նա կարող է իր արարքի համար իրեն չներել, չճանաչել, կարմրել ամոթից, բայց այդ պահին նրա ուղեղն ի վիճակի չէ որևէ բան գիտակցելու: Անհատը տվյալ պահին գտնվում է երանության գագաթնակետին և մեծ թեթևություն է զգում: Համեմատության կարգով տեղին է նկատել, որ գողին հետաքրքրում է գողացված իրը, իսկ կլեպտոմանին` գողության գործընթացը»,- պարզաբանում է բժշկուհի Զարուհի Ադամյանը:

Հաճախ մարդիկ կարծում են, որ կլեպտոմանիայով տառապում են միայն սոցիալապես անապահովները, սակայն դա այդպես չէ, որովհետև ինչպես արդեն նշվեց` գողոնը նրանց համար ոչ թե անհրաժեշտություն է, այլ` անհապաղ հագեցնող գործոն:

Չնայած այս ամենին` հարցվողների մեծամասնությունը բացասական տեսանկյունից նայեց հարցին` որակելով կլեպտոմանիան բացարձակ հանցագործություն. «Աններելի է, դա նույն գողությունն է, ինչ կապ ունի` ինչի համար, միանշանակ պիտի հանցագործը պատիժ կրի, ես չեմ կարող ընդունել այդ երևույթը»:

Կլեպտոմանների մեջ գտնվոմ են նաև անպիսիք, ովքեր գիտակցելով իրենց հիվանդությունը, ցանկություն են հայտնում բուժվելու և դիմում են հոգեբանների օգնությանը:

Հոգեբանները կարծում են, որ անգամ ամենափորձառու կլեպտոմանը չի կարող ամեն օր նույն գործն անել, քանի որ շատ մեծ է նրա վրա հոգեբանական ճնշումը մինչև գողանալը. «Կլեպտոմանին նման է պիրոմանիան, երբ մարդ հաճույք է ստանում կրակի տեսքից, երբ ինչ որ բան է հրկիզում այդ տեսարանը վայելելու համար: Որոշ չափով վերջինս նման է նաև մոլի խաղերին, այսինքն` մարդը հասնում է ինքնատիրապետման այնպիսի աստիճանի, երբ ինքն իրեն զսպելն այլևս անհնար է: Տվյալ մարդն անասելի հաճույք է ստանում ռիսկի դիմելիս, և այդտեղ նրանց համար ամենահաճելին այն է, որ չեն բռնվում, ինչը ստիպում է նորից ու նորից գնալ այդ քայլին»,- պարզաբանում է հոգեբան Նելլի Սահակյանը:

Կլեպտոմանները հաճախ ունենում են շատ ցածր ինքնագնահատական, իրենց միայնակ են զգում և շարունակ մեղադրում են իրենց, միշտ հիշում են գողության րոպեն իր ամբողջ մանրամասնություններով, որից հետո մեծ սթրես են տանում: Անուշը, (անունը փոխված է), ով արդեն 13 տարի է` չի կարողանում ձերբազատվել այս հիվանդությունից, պատմում է , որ հիմնականում իր գողացված ապրանքները կենցաղային իրեր են, որոնք հետո նա չի էլ օգտագործում. «Ինքս ինձ տիրապետել չեմ կարողանում, վերցնում եմ, գալիս տուն, բացում պայուսակս, իսկ այնտեղ ինձ ոչ անհրաժետ իրեր եմ տեսնում: Պատահել է, որ բռնվել եմ, որից հետո համարձակությունս հավաքեցի ու դիմեցի բժշկի, բայց հասկացա, որ այդ ամենի դեմ պայքարել չեմ կարողանում»:

Այս ամենի հետ մեկտեղ պիտի ուրախությամբ նշենք, որ չնայած դժվարություններին` կլեպտոմանիան բուժվող երևույթ է: Պարզապես պիտի գտնվեն դրա առաջացման ճիշտ պատճառները և այստեղ, որքան էլ լավ և պրոֆեսիոնալ մասնագետ լինի, այնուամենայնիվ ամեն ինչ կախված է կլեպտոմանի առաձնահատկություններից և ցանկությունից:

 

Լիլիանա Օսիպյան

4-րդ կուրս

Կիսվել