ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

135

Հաշմանդամություն ունեցող անձիք, ի թիվս տարբեր այլ հաստատությունների, նաև գրադարաններից օգտվելու խնդիր ունեն: Երևանում գործող ազգային գրադարաններից ոչ բոլորն են ապահովվում նման խնդիր ունեցող անձանց տեղաշարժը, և նրանց համար գրքերից օգտվելու հնարավորությունը սահմանափակվում է: Դեռ 2014 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 12 գրադարաններ հիմնանորոգվեցին, սակայն միայն 3 գրադարաններում կառուցվեցին թեքահարթակներ կամ այլ հարմարություններ բնակչության սակավաշարժ խմբերի համար:

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը ունի 7 մասնաճյուղ, որից 6-ը գտնվում են առաջին հարկերում , իսկ գլխավոր գրադարանը մուտքի աստիճանավանդակում թեքահարթակ կառուցելու հնարավորություն չունի: Գրադարանի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանի փոխանցմամբ, թեքահարթակի փոխարեն քաղաքաշինական ծրագիրը նախատեսում է կառուցել շարժվող էլեկտրական հարթակներ, որը դեռևս քննարկման փուլում է:  Գրադարանը անվասայլակներով այցելուներ չունի:

    ԵՊՀ հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի հոգեբանության բաժնի ուսանող Գոհար Նավասարդյանը հիմա բախվում է այս խնդրին: Կուրսային աշխատանք գրելու համար նրան հարկավոր է այցելել գրադարաններ, ինչը նրա համար մեծ դժվարություն է: Անվասայլակներով շարժվող ուսանողուհին  օգտվում է միայն ԵՊՀ կենտրոնական գրադարանից, սակայն դա ևս բավականաչափ հարմարավետ չէ: Այդ շենքում հնարավորություն ունի բարձրանալու միայն երրորդ հարկ, սկզբում թեքահարթակով, հետո վերելակով, և այնտեղ արդեն գրադարանի աշխատակիցն օգնում է ուրիշ հարկերից գրքեր բերել: Իսկ մայրաքաղաքի մյուս գրադարաններից օգտվել չի կարող, այդ թվում իր ֆակուլտետի գրադարանից:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար թեքահարթակներն ու դրանց կառուցումը միայն մի մասն է կազմում այն անհրաժեշտ հարմարությունների, որոնք պետք էլ լինեն բոլոր հասարակական վայրերում, այդ թվում նաև գրադարաններում: «Հույսի կամուրջ»  հասարակական կազմակերպություն ներկայացուցիչ, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պատասխանատու Զարուհի Բաթոյանի խոսքով` սակավաշարժ քաղաքացիները քիչ են օգտվում գրադարաններից: Disabilityinfo.am  կայքի անցկացրած մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ վերանորոգված գրադարաններից շատերը անհրաժեշտ հարմարություններ չունեն, և պատկերը բավականին տխուր է:

Եթե շատ շենքեր պարզպես հին լինելու պատճառով հնարավորություն չունեն թեքահարթակնել կառուցելու, ապա համեմատաբար նոր շինությունները հիմնանորոգման ծրագում պարտադիր պետք է ներառեն թեքահարթակների ու այլ հարմարությունների կառուցումը:
Ըստ Զարուհի Բաթոյանի՝ ցավոք հարմարեցում ասելով մենք միայն հասկանում ենք թեքահարթակներ, բայց հատկապես գրադարանների համար դա բավարար չէ:

Պետք է լինի դռների համապատասխան  լայնություն, շեմերի հարկի առկայություն կամ բացակայություն, թեքահարթակների ճաղավանդակներ, սանհանգույցների համապատասխան լայնություն ու բարձրություն, գրապահարանների ճիշտ բարձրություն: Սա ողջունելի վիճակ չէ, գուցե հնարավոր լինի մի քանի գրադարաններում վերելակների  խնդիրը լուծել, որքան էլ որ դա ավելի շատ ֆինանսական միջոց պահանջի, քան թեքահարթակները:

Խնդիրը լուծված կարելի է համարել Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում: Այն մուտքի մոտ ունի թեքահարթակ, ներսում վերելակ: Սպասարկման գծով փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանի փոխանցմամբ` գրադարան գալիս են հաշմանդամություն ունեցող անձանց միայն 8-ից 16 տարիքային խմբեր, ովքեր գալիս են ներառական դպրոցների ծրագրով  գիրք վերցնելու, տիկնիկային միջոցառումներին մասնակցելու, գրքի շնորհանդեսներին ներկա գտնվելու համար:

Հասմիկ Չաթալյան

4-րդ կուրս

 

Կիսվել