«ԻՆՁ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՍԻՐԵՐԳԱԿ». ԱՐԱ ԱԼՈՅԱՆ

«ԻՆՁ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՍԻՐԵՐԳԱԿ». ԱՐԱ ԱԼՈՅԱՆ

226

Մեր զրուցակիցն է մանկավարժ, երաժիշտ, լրագրող, արձակագիր Արա Ալոյանը: Նա հայ ժամանակակից գրող է: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային կառույցի անդամ է, նաև ԱՄՆ հայ գրողների միության անդամ: Արաժանացել է մրցանակների` Հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր`որպես դուդուկահար և բանստեղծ, «Ռուբեն Սևակի անվան» գրական ամենամյա մրցանակ, 1997, «Գրիր» գրական մրցույթի գլխավոր մրցանակակիր, 2013: Նա թարգմանվել և տպագրվել է Լիբանանում, Սերբիայում, Աբխազիայում, Իրանում, Ռուսաստանում և այլուր: Չորս ժողովածուի հեղինակ է: Սակայն հեղինակի համար հոգեհարազատ է անդրանիկ «Լույս դառնալուց առաջ» ժողովածուն: Նրա ստեղծագործություններում առնաձնակի տեղ են զբաղեցնում սիրային բանաստեղծությունները:

Պարոն Ալոյան, Ձեր ստեղծագործությունները հիմանականում սիրային են: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Մի կողմից դժվար է սիրային թեմա արծարծելը և նոր բան ասելը, հատկապես, երբ թվում է ամեն ինչ ասված է և ամեն կերպ ասված է: Ասում են, որ իմ գործերում կա ալոյանական մի շերտ, դա նոր բառերի ստեղծումն է, որոնք միայն իմ բանաստեղծություններում կարող եք հանդիպել: Ի դեպ այդ առնչությամբ գիտական զեկուցումներ են եղել: Ես ինքս սիրառատ մարդ եմ ինձ կարելի է համարել սիրերգակ:

Ի՞նչն է պակասում ժամանակակից գրականությունում:

-Բոլոր ժամանակների գրականություններն անցնում են որոշակի փուլեր: Ուենում են ժանրային, մարդկային և այլ ռեսուրսների վերելքներ և անկումներ, իսկ 21-րդ դարում դժվար է արծարծել թեմա, որն ընթերցողի իմացությունից դուրս գտնվի և կարող եմ ասել, որ վարպետ գրողի խնդիրը ցանկացած թեմա նորովի ներկայացնելն է: Եվ ոչ բոլորին են, որ կարողանում են իրենց մտքերը նորովի ներկայացնել: Ըստ ինձ՝ հենց սա է պակասում ժամանակակից գրականությունում:

Ինչպե՞ս զանազանել «լավ» և «վատ» գրականությունը:

– Գրականությանը, պետք է դիտել իբրև երազի: Եվ այդ երազը տվյալ գրողի հետ կամ տեսնում ես, կամ չես տեսնում: Բայց իհարկե կան որոշակի գրաքննական չափանիշներ, որով գրականագետները, գրաքննադատները կարող են զատել լավ գրականությունը, վարպետի գիրը հորինովի տաղտկաբանությունից: Մեր օրերում կան խմբային, գրական շերտեր, որոնք հանդես են գալիս մեկը մյուսի դեմ: Սակայն ես վստահ եմ, որ մեծագույն քննադատը ժամանակն է և այն ցույց կատ, թե ով ճշմարիտ գրողը:

Հաճախ ենք լսում դժգոհություններ կապված դպրոցական դասագրքերի հետ: Ուսուցիչները և ծնողները դժգոհում են, որ հատկապես տարական դասարաններում ուսուցանվում են ժամանկակից գրողների ստեղծագործություններ: Որքանո՞վ է դա դրական կամ բացասական:

-Ինքս էլ լսել եմ որոշակի քննադատություներ, որ դպրոցական դասագրքերի հատկապես գեղարվեստական գրականությունը ներկայացված է մի փոքր մոդեռնիզացված: Ավելի բարձր դասարաններում էլ մեծ տեղ է հատկացված Մեր Մեծերին, ուստի չեմ կարծում, որ  նրանց դասավանդվող գրականությունից դրուս թողնելու միտում կա: Սակայն դեմ չեմ, կան նաև արդարացի քննադատություններ:

Ինչպե՞ս են ծնվում Ձեր բանաստեղծությունները:

-Իմ բանաստեղծությունները ազատագրման պատեհություն են: Դրանց ծննդին կարող են նպաստել օրանցիկ սիրահարությունները, մի հայացքը, մի երկխոսությունը և այլն: Ես կարող եմ ցանկացած պահի և ցանկացած տեղում երկնել բանաստեղծություն:

Ի՞նչն է ստիպում ստեղծագործել:

-Կարող եմ գրել վրդովմունքի, սիրահարության, անկումների, տրամադրության պայծառացման պահերին: Ստողծագործող մարդն ամեն ինչից ոգեշնչված կարող է գրել:

– Կա՞ որևէ գիրք, որ մարդն անպայման պետք է կարդածաց լինի:

-Միանշանակ Աստվածաշունչը` Սուրբ գիրքը: Այն ինձ համար գրգերի գիրքն է: Հայոց իրականության մեջ պետք է նաև անպայման կարդալ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը:

– Ի՞նչ նորության սպասեն Ձեր ընթերցողները:

– Հունիսի մեկին ԱՎ. Իսահակյանի անվան գրադարանում կկայանա իմ նոր պիեսի` «Կատուն, որ ուզում էր կոմպազիտոր դառնալ» շնորհանդեսը: Սիրով հրավիրում եմ:

 

Աննա Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել