DarkNet-համացանցի սև կողմը

DarkNet-համացանցի սև կողմը

365

Նյութը ունի իրազեկող բնույթ, նյութում տրված գործողությունները կրկնելը
համարվում է անօրինական։
Համացանցի օգտակար կողմերը շատերին է հայտնի, սակայն ոչ բոլորին է հայտնի համացաննցի մութ կողմերը։Գոյություն ունեն կայքեր որոնց մասին ոչ բոլորը գիտեն։
Ո՛չ  Google-ը, ո՛չ Yandex-ը և ոչ էլ նմանատիպ որոնման համակարգերը չեն կարող գտնել այդ կայքերը։ Այս կայքերով հնարավոր է պատվիրել թմրանյութեր, զենքեր, անօրինական փաստաթղթեր և այլն։
Այս կայքերի մասին զրուցեցինք համացանցի օգտատեր՝ Դավիթ Հակոբյանի հետ, ով որոշակի տեղեկություն մեզ հաղորդեց։ DarkNet-ի մասին։
 -Ինչպե՞ս եք իմացել այս կայքերի մասին։
-Այդ կայքերի մասին իմացել եմ շատ վաղուց, արդեն չեմ էլ հիշում ինչպես։ Քանի-որ շատ եմ աշխատում համակարգչով` առիթ եղավ տեսնելու նման կայքեր։
-Ի՞նչ է հնարավոր ձեռք բերել տվյալ կայքերից։
-Տարբեր թմրանյութեր, կեղծ փաստաթղթեր, բանկային քարտեր(dump+pin), զենքեր, կեղծ թղթադրամներ, կեղծ ոսկյա իրեր, որոնք շատ դժվարությամբ է հնարավոր տարբերել իսկական ոսկուց։ Վերջերս նաև իմացա, որ անգամ այդ կայքերից որոշներում հանդիպում են վարձու մարդասպաններ։
-Ինչպե՞ս  մուտք գործել տվյալ կայքեր։
-Կա հատուկ բրաուզեր, որը տարբերվում է ուրիշ բրաուզերներից, հենց դրանով էլ հնարավոր է մուտք գործել տվյալ կայքեր։
-Ինչո՞վ է տարբերվում այդ կայքերը մնացածից։
-Այս կայքերը աշխատում են սոխային երթուղիներով (луковая маршрутизация)- դա համակարգչային կապի միջոցով անանուն ինֆորմացիայի փոխանցման տեխնոլոգիա է։ Ի տարբերություն այլ կայքերի ,սրանց դոմեյնը «onion» է։
– Ի՞նչ ձևով է իրականացվում վճարումը։
– Գումարի վճարումը իրականացվում է կրիպտովալյուտայով (cryptocurrency),որի ժամանակ և՛ ուղարկողի, և՛ ստացողի տվյալները կոդավորվում են։
-Ինչպե՞ս է պատվիրված ապրանքը հասնում պատվիրատուին առանց բացահայտվելու։

-Պատվիրված ապրանքը գալիս է քողարկված ձևով (թմրանյութը կարող է հասնել պատվիրատուին լվացքի փոշու մեջ, կամ քաղցրավենիքի տեսքով), և պատվիրատուն այն ստանում է փոստից, սակայն լինում են դեպքեր երբ ապրանքի տեղափոխման   ժամանակ, ապրանքը վատ քողարկման պատճառով բացահայտվում է։
-Ինչպե՞ս են գնորդը և վաճառողը կապ հաստատում իրար հետ։
Գնորդը և վաճառողը կապ են հաստատում նամակներով, icq ծրագրի միջոցով։
– Տեղյա՞կ եք դեպքերից, երբ բացահայտվել է վաճառողը կամ  գնորդը։
-Ես տեղյակ եմ մի դեպքից, երբ FBI—ը բացահայտել էր  այդպիսի մի կայքի ստեղծողին, որը հենց զբաղվում էր այդ ամենի վաճառքով, նա ձերբակալվել էր և մի շարք հոդվածներով դատապարտվել էր, և ավելի քան 12 000 օգտատեր «վազել էին» իրենց փաստաբանների մոտ։
Քանի՞ կայք գոյություն ունի։
-Կայքերը շատ են և օրեցօր շատանում են, և դրանց ստեղծողներին բացահայտելը գրեթե անհնար է։ Բայց իմ կարծիքով եթե ստեղծողները պահպանեն «անվտանգության կանոնները» նրանց բացահյտելը անհնար կլինի։

 

Արմիկ Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել