ԱԶԳ-ԲԱՆԱԿ՝ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

ԱԶԳ-ԲԱՆԱԿ՝ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

1772

«Ես եմ», «Պատիվ ունեմ»  ծրագրերը  ուղղված են առողջ  ու  մարտունակ  բանակ  վերապատրաստվելու ու պահպանելու համար:

Մեկնարկեց  «Ազգ-Բանակ» խորագրով  համաժողովը`  նվիրված  ռազմակրթական  ոլորտի հիմնախնդիրներին: Այն կազմակերպվել էր ՀՀ Պաշտանության  նախարարության և ՀՀ Կրթության և  Գիտության  նախարարության  կողմից: Համաժողովին  մասնակցում էին պաշտպանական և կրթական  գերատեսչությունների  պաասխանատուներ  և  հանրակրթական, բարձրագույն  ուսումնական  հաստատությունների  ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ,  զինղեկներ, գիտական  կենտրոնների  ներկայացուցիչներ:

Կարեն  Դեմիրճյանի  անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 21-ին բացվեց նաև  ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ  ծանոթացրին իրենց  ուսումնական պայմաններին, արձանագրած  հաջողություններին  և  կրթական  ծրագրերին: Ցուցահանդեսի շրջանակներում, որը տևեց մինչև  ապրիլի  23-ը, անցկացվեց հագեցած ու  հետաքրքիր  մրցութային  ծրագիր, սահմանված էին հատուկ մրցանակներ  հաղթողների  համար:

Ընդարձակ  ու  լուսավոր  դահլիճում՝ փոքրիկ  տաղավարներում  իրենց  հայտնագործություններն  ու  ձեռքբերումներն  էին  ներկայացնում  9-12-րդ  դասարանի  պատանիներն  ու  աղջիկները: «Այբ»  ավագ  դպրոցի  ավարտական  դասարանի Ֆելիքսը  Ռոբոտիկայի թիմի անդամ էր և ստեղծել էր մի  ռոբոտ, որի  հիմնական  նպատակը  հակառակորդին դուրս հանելն էր դաշտից, և դրանով ռոբոտն  արդեն  հաղթում  էր: Անցյալ  տարի  մասնակցել  էին  ԱՄՆ-ում   անցկացվող   միջազգային  մրցույթին  և  գրավել  2-րդ հորիզոնականը:  Պատրաստ  էլ էին նաև  ապագա  ռոբոտ  տերմինատորի  ձեռքերն  ու  գլուխը, մնում  էր  ամբողջացնել  այն  ու փորձարկել: «Պայքարում   հաղթելու  համար  միայն  լավ  կռվելը  բավարար  չէ, այլ  նաև խելացի  ներուժ  դնել է պետք  ռազմաարդյունաբերական  և նորարար  գիտությունների  մեջ»,-ասում  էր Ֆելիքսն  ու հպարտանում իր ստեղծածով` հուսալով օգնել ու  էլ ավելի  հարմարավետ  դարձնել  եղբայր  զինվորների գործը:

Այնտեղ տեղակայված էին նաև ռանձին  տաղավարներ, որոնցում  ներկայացված  էին  զինվորական  կյանքին  վերաբերվող  ու  առնչվող  թեկուզ  չնչին, բայց  կարևոր  իրեր՝ վիրավոր  մանեկենից  մինչ  անօդաչու  թռչող  սարքեր, մի  փոքրիկ  սենյակ,  որը  կահավորված  էր  նույնպիսի  կոկիկությամբ  ու  ճշտությամբ,  ինչպես իրական  զորամասերում  է, հրաձգարան,  որտեղ իրենց  ուժերն էին փորձում  ռազմագիտությունն  ուսումնասիրած ու անհամբերությամբ կիրառմանը սպասող տղաններ, մի խոսքով  այն ամենը ինչը պետք էր  բանակային կյանքը  լավ  ներկայացնելու  համար: Իսկ ահա համալիրի  մուտքի  մոտ  կանգնած էին հսկա զրահատանկային տեխնիկան  և  հակադիվերսիոն մեքենաներ, որոնց մոտ լուսանկարվելու առիթը բաց չէին  թողնում հայ մանուկներն ու երիտասարդները:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ավագ աշխատակից Մարիամ  Պահլավունին պատմում էր զինվորների  համար նախատեսված «Թումո» կենտրոնի ծրագրերի մասին. «Դիլիջանում զինվորները գալիս են Թումո շաբաթական երկու  անգամ և մասնակցում դասընթացների: Պլանավորում ենք առաջիկայում  Ստեփանակերտում ունենալ  այդ  ծրագիրը: «Ազգ-Բանակ»  միջոցառումների  ընթացքում  կկազմակերպվի  նաև «Կյանք  ու  կռիվ» գեղարվեստական  ֆիլմի  ցուցադրությունը: Կլինեն  նաև  հանդիպումներ Արցախյան  ազատամարտի  վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների   հետ: Համաժողով-ցուցահանդեսի նպատակներից  էր ներկայացնել  հայկական  ռազմական  ինստիտուտները, ռազմակրթական հնարավորություններն  ու հեռանկարները Հայաստանում, որոնք  առավել  մեծ  հնարավորություններ և լավ  պայմաններն  են  առաջարկում, իսկ  հետագայում  նաև գործուղում եվրոպական  լավագույն  երկները, համապատասխան  մասնագիտությամբ  ուսումնառությունը  շարունակելու  համար: «Ազգ-Բանակ» հայեցակարգն ուղղված  է  անվտանգության  ոլորտում  խելացի պատանու  դաստիարակմանը մեր  հասարակության  մեջ: Այս  համաժողովն  էլ  մի  միջոց  է, ավելի  ամրապնդելու  մեր  հասարակության, հատկապես  երիտասարդության  կապը զինված ուժերի հետ»:

Ջեմմա Հովսեփյան

5-րդ կուրս

 

Կիսվել