ՍՓԻՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ

ՍՓԻՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ

318

Վերջին ժամանակներս Հայաստան ներթափանցած սփիներ խաղի մասին բոլորը գիտեն։ Այն կարելի է տեսնել ոչ միայն փոքրիկների, այլև դեռահասների և մեծահասակների ձեռքին պտտվելիս։ Փողոցում, տանը, դպրոցում, խանութներում և անգամ հասարակական տրանսպորտում մարդկանց ձեռքից այն անպակաս է։

Սփիների ստեղծման ամենատարածված վարկածն այն է, որ այն հորինել է աուտիկ հիվանդ երեխայի մայր՝ երեխային նոպաների պահին հանգստացնելու համար։ Դա է պատճառը, որ մարդկանց մոտ ձևավորվել է այն կարծիքը, որ այն օգնում է կենտրոնանալ և հանգստացնում է մարդկանց նյարդերը։

Եթե մինչ այդ հեռախոսն էր, որը պետք է ուղեկցեր նրանց ողջ ընթացքում, ապա այժմ սփիներ կոչվող խաղալիքն է։ Սփիները լինում են տարբեր ձևի և գույնի, դրանք եռանկյունաձև տեսք ունեն։

14-ամյա Կարինեն ծիծաղելով պատմեց, թե ինչպես մի անգամ հեռախոի փոխարեն սփիներով է փորձել զանգել։

«Պարզվեց, որ հեռախոսը մոռացել էի տանը և սփիները շփոթեցի հեռախոսի հետ», – պատմում է Կարինեն։

Սփիների օգնությամբ մարդիկ մոռացել են ամեն ինչ, նույնիսկ սթրեսից դուրս գալու լավագույն միջոցն է համարվում:

Փորձենք հասկանալ դրանց ազդեցության սահմանը։ Ըստ հոգեբանների` այն դեռևս նորություն է, ինչն էլ արդյունք է նման վարկանիշ ձեռք բերելու համար։ Հոգեբանները հակասական վերաբերմունք ունեն այս խաղի նկատմամբ։

«Յուրաքանչյուր խաղ պետք է ուսուցանող լինի, պետք է իմաստ ունենա ու երեխայի ձևավորմանը նպաստի, իսկ ի՞նչ է անում սփիները, երբ այն պտտվում է երեխայի ձեռքին, նա զոմբիացած նայում է դրան», – նշում է հոգեբան Անահիտը։

Ծնողները ևս դեմ են այդ խաղին, բայց չեն կարողանում ետ պահել երեխային այդ մոլուցք դարձած խաղից։

«Երբ երեխայիս ձեռքին այդ խաղն է, նրա ուշադրությունն ամբողջովին այդ խաղի վրա է կենտրոնանում։ Ձայն եմ տալիս՝ չի արձագանքում, փորձում եմ համոզել դաս սովորի՝ չի լսում»։

Երեխաների շրջանում արված հարցումները ևս գալիս են ապացուցելու, որ այն դարձել է նրանց սիրելի խաղն ու առօրյայի մեծ մասը։

 

 

Մարիամ Ալոյան

5-րդ կուրս

Կիսվել