ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ՝ ՄԵԾ ԵՐԱԶՈՎ…

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ՝ ՄԵԾ ԵՐԱԶՈՎ…

352

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ Սփյուռքի նախարարության և Գրողների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ երուսաղեմահայ բանաստեղծուհի,արձակագիր,հրապարակախոս Անուշ Նագգաշեանի «Այդ սերմը ես էի»  գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին բանաստեղծուհու ընտանիքի անդամները,բարեկամներն ու հարազատները աշխարհի տարբեր երկրներից,ովքեր իրենց ներդրումն են ունեցել գրքի հրատարակման գործում։

Իր օրհնությունը տվեց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը՝ողջունելով հեղինակի հայրենանվեր գործը։

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը՝ներկայացնելով նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը։

Գրքի հերոսները երկուսն են՝հեղինակն ու իր մեծ մամը։ Փոքրիկ աղջիկը ներկայացնում է իր մեծ մամի պատմածը՝իրադարձություններին տալով գեղարվեստական պատկերավորում։Գրքում ամփոփված են տառապանքներ կրած հեղինակի ու իր մեծ մոր խորհրդածությունները Ցեղասպասնության,հայրենազուրկ ժողովրդի ու անվերջ հիշողությունների մասին։

-Հայրիկ,որոշել եմ տղայիս անունը դնել Վարդան,Արշակ,Տիգրան․․․

-Անուշ,քո ասելով 10 որդի պետք է ունենաս։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան․թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն առաջարկեց գիրքը թարգմանել թուրքերեն և տարածել թուրքական միջավայրում։ Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սամվել Մուրադյանն ասաց․«Գրքում Անուշը բերում է թուրքի էությունը ճանաչելու երանգ՝վավերական և գեղարվեստական մասերը միավորելով՝ստեղծելով արժանահավատ պատմություն» ։

«Սիրերգակ և քնարերգակ լինելով հանդերձ՝Անուշն իր հոգու խորքում պահում է իգականության շունչը»,-իր ելույթն այսպես ամփոփեց բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը։

Միջոցառման վերջում բանաստեղծուհին երախտագիտության խոսք ուղղեց ՀՀ Սփյուռքի նախարարությանն ու բոլոր կազմակերպիչներին և օրն ամփոփեց հետևյալ տողերով․«Մեծ մայրս չէ մեռած,նա նոր ծնվավ իմ մեջ,մեծ մայրս Մայր Հայաստանն է»։

 

Անուշիկ Յոլչինյան

2-րդ կուրս

Կիսվել