«ԸՆՏՐԱՆԻ». ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԳՈՀԱՐՆԵՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

«ԸՆՏՐԱՆԻ». ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԳՈՀԱՐՆԵՐԸ՝ ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

47

Սեպտեմբերի 5-ից 29-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում գործում է «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսը: Այն առանձնահատուկ է նրանով, որ մեկ հարկի տակ ներկայացված են հայ նկարչական արվեստի գոհարները:

«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի և «Հայ կոլեկցիոներների ակումբի» կողմից համատեղ կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված կտավների մի մասը ցուցադրությունից մի քանի օր առաջ բերվել է Հայաստան ու առաջին անգամ հանձնվել հայ արվեստասերների դատին:

Մեկ հարթակում են ամփոփված հայ դասական և ժամանակակից 24 վարպետների յուրօրինակ ստեղծագործություններ: Ցուցահանդեսում ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Եղիշե Թադևոսյանի, Հրաչյա Հակոբյանի, Վարուժան Վարդանյանի, Մարտիրոս Սարյանի և այլ նշանավոր վարպետների 30 ստեղծագործություններ:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Աննա Գրիգորյանը վստահեցրեց. «Այս ցուցահանդեսն առաջին քայլն է մի մեծ ձեռնարկի, որի նպատակը հայ կերպարվեստի՝ համաշխարհային ճանաչման գործին նպաստելն է»:

Թինա Մելիքսեթյան

2-րդ կուրս

Կիսվել