ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՈՒՆ. ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ՈՒ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԿԱՖԿԱՅԻՑ ՄԻՆՉև ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՈՒՆ. ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ՈՒ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԿԱՖԿԱՅԻՑ ՄԻՆՉև ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

53

Հոկտեմբերի 7-ին՝ «Հայ գիրք» գրախանութում, «Հյուլե» գրական ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մեծամասշտաբ գրքափոխանակություն:

«Հյուլե» ակումբի հիմնադիր Արշակ Արշակյանը պատմեց, որ գաղափարը պատահական է ծնվել ու մանրամասնեց. «Ակումբականներով զրուցում էինք, ու երեխեքից մեկը նման միտք արտահայտեց: Մենք էլ, մի քանի բան ավելացնելով, որոշեցինք գրքափոխանակութուն կազմակերպել»:

Երտասարդները գրախանութ էին եկել գրքերով ծանրաբեռնված պայուսակներով: Միջոցառման ընթացքում նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր գիրքը, պատմեց, թե ինչպես է այն ընկալել, արդյոք դուր եկե՞լ է նրան, եթե ինչ-որ բան փոխեր, ապա ի՞նչ և այլն:

Ընթերացասերները բերել էին տարբեր ժամանակների ու ժանրերի գրքեր` Ֆ. Կաֆկայից մինչև Էդգար Հարությունյան, Գ.Գ.Մարկեսից մինչև Էռնեստո Սաբատո, Շեքսպիրից մինչև Վ. Պետրոսյան և այլն:

Մասնակիցները տպավորված էին միջոցառումից: Ներկաներից  Ամալիկ Բաղդասարյանի խոսքով՝ նմանատիպ միջոցառումները ողջունելի են և նկատեց. «Հիմա  պայթյուն շրջանն է. երիտասարդությունը կարդում է, իսկ գրքերը բավականին թանկ արժեն: Սա ամենալավ առիթն է պահը բաց չթողնելու, քո սիրած գիրքը կարդալու, ծանոթանալու  և քննարկելու համար: Կուզեի, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ ունենար»:

Տեղեկացնենք, որ ներկաները հրաժեշտ տվեցին միմյանց` հոկտեմբերի 21-ին դարձյալ հանդիպելու և գրքերը հետ վերադարձնելու պայմանով:

Սոնա Մկրտչյան

2-րդ կուրս

Կիսվել