ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ ՏՈՆԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ

ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ ՏՈՆԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ

1493

Հոկտեմբերի 20-ին, Երևանի՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տոնվում էր Էրեբունի-Երևանի 2799-ամյակը: Դպրոցում արդեն ավանդույթ է դարձել  Էրէբունի-Երևան տոնը նշել մեծ շուքով:

Տոնի կապակցությամբ դպրոց էին այցելել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների անդամներ: Հյուրերի թվում էին  դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Գրիգոր Դանիելյանը, Սոս Ջանիբեկյանը, Հ3 հեռուստաընկերության տնօրեն  Արամ Հովհաննիսյանը և ուրիրշներ:

Երեխաները հայկական  «Փափուրի» պարով և «Էրեբունի-Երևան» երգով դիմավորեցին հյուրերին: Այնուհետև յուրաքանչյուրը բարձրացավ տարբեր դասարան՝ պատմելու իր գործունեության մասին: Երեխաները, մեկը մեկին հերթ չտալով, հարցեր էին տալիս թե՛ դերասաններին, թե՛ երգիչներին, հետաքրքրվում նրանց նախագծերով, անձնական ու դպրոցական կյանքով:

Ամեն տարի տարբեր մշակույթային գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ հոկտեմբերի 20-ին այցելում են Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց և երեխաների հետ միասին տոնում մայրաքաղաքի տոնը:

Երեխաների հետ հանդիպումից հետո հյուրերը տնօրինության կողմից ստացան նվերներ: Նվերների շարքում կար նաև նուռ, որը աշակերտների խոսքով  խորհրդանշական էր: Երեխաները շատ ոգևորված էին  և բոլորի համար ստացվեց հետաքրքիր և հիշարժան օր:

 

Մանե Սողոմոնյան

2-րդ կուրս

Կիսվել