ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՍԿԻԶԲՆ ԱԶԴԱՐԱՐՎԱԾ Է

ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՍԿԻԶԲՆ ԱԶԴԱՐԱՐՎԱԾ Է

1429

Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնի դահլիճում, նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ «Ճանաչված ֆիլմերի սիրված երգեր» խորագրով ռետրո համերգ։

Ծրագիրը եռահամերգ է, որը կազմակերպվել է Մայր բուհի 100-ամյակին ընդառաջ։ Առաջին համերգը տեղի ունեցավ այս տարի, երկրորդ համերգը տեղի կունենա մյուս տարի և վերջում եզրափակվելու է երրորդ համերգով՝ 2019 թվականին։ Ծրագիրն ընդգրկում է 1919 թվականից մինչև մեր օրերը։

Մեզ հետ զրույցում ԵՊՀ Մշակույթի կետրոնի տնօրեն Կարինե Դավթյանն ասաց. «Ծրագրի հեղինակը ռեկտոր պարոն Արամ Սիմոնյանինն է։ Ես շատ ուրախ եմ, որ ունեցա նման առաջարկ և մենք սկսեցինք նոր ծրագիր, որի սկիզբն ազդարարեցինք այսօր։ Մենք վստահաբար կարողացանք ապացուցել, որ մեր սերունդը ևս կարող է լիարժեք ներկայացնել այդ տարիների սիրված երգերը։ Կարծում եմ` համերգը ստացվեց, և կարելի է ասել, որ հիմա մեծ ոգևորությամբ ու էնտուզիազմով պետք է աշխատենք ծրագրի շարունակության վրա, որպեսզի հաջորդիվ կայանալիք համերգները նույնքան ստացված լինեն»։

Համերգային ծրագրի ավարտից հետո ԵՊՀ պրոռեկտորը հայտնեց իր շնորհակալական խոսքը Մշակույթի կենտրոնի ողջ անձնակազմին, հանդես եկավ համերգային ծրագիրը կատարելագործելու, այն հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրելու և ՌԴ քաղաքական ներկայացուցիչներին՝ ի դեմս դեսպանի, հրավիրելու առաջարկներով:

 

Վարսիկ Սահրադյան

3-րդ կուրս

Կիսվել