ԱՂԱՆԴՆԵՐ. ՀԻՍՈՒՆԱԿԱՆՆԵՐ

ԱՂԱՆԴՆԵՐ. ՀԻՍՈՒՆԱԿԱՆՆԵՐ

44

Աղանդավորական շարժումները միշտ եղել են հասարակական գիտակցության ուշադրության կենտրոնում: Դրանք հազարամյակների պատմություն ունեն և այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը: Սակայն մեզ համար հարցն առավել արդիական է, որովհետև աղանդավորությունը ոչ միայն մեր կյանքի անբաժանելի մասնիկն է դարձել, այլև օրեցօր դառնում է ավելի սպառնալից: Դրան նպաստում են ինչպես պետության և եկեղեցու, այնպես էլ հասարակության ցուցաբերած անտարբերությունը:

Ներկայիս Հայաստանում գործող և առավել հայտնի աղանդների շարքում են Եվհովայի վկաները, հիսունականները, մորմոնները, մունիստները և այլոք:

«Հիսունականներին» ներկայացնում է  այդ աղանդավորության ճիրաններից բոլորովին վերջերս ձերբազատված մի աղջիկ: Չցանկանալով նշել իր անունը` նա պատմում է որ, իննը տարի շարունակ եղել է հիսունական կամ պենտեկոստե կոչվող աղանդների շարքում և միայն վերջերս է կարողացել ազատվել նրանց ճիրաններից և այցելել եկեղեցի:

Զրուցակիցս պատեմց, որ հոգեբանական խորը ընկճվածությունն է նրան ստիպել համալրել նրանց շարքերը: Ըստ նրա` ամեն ինչ սկսվել է մի մրցույթի մասնակցելուց և չհաղթելուց, իսկ հարազտները նրան ոգևորելու նպատակով տարել են հավաքներին, որտեղ «քարոզիչները» կամ այսպես կոչված եղբայրները Աստվածաշնչից ընտրված հատուկ հատվածներով նրան աստիճանաբար «բթացրել» են:

Նա հավաստիացնում էր, որ երգվող երգերից, ընթերցանությունից բացի ուժեղ ազդեցություն էին թողնում նաև «լեզուներվ» խոսելը՝ այն է թե ընդհանրական աղոթքի ժամանակ ինչ-որ լեզվով աղոթելը: Նրա հավաստիացմամբ դա բնորոշ էր հոգեկան խանգարում ունեցողներին, որոնք ունակ չեն հոդաբաշխ խոսք արտաբերելուն:

-Զգալով այն սարսափելի փոփոխությունները, ոնոք կատարվում էին իմ ներքին աշխարհում, աստիճանաբար սկսեցի քիչ հաճախել հավաքներին՝ չնայած այն բանին, որ հարազատներիս և քարոզիչնորի մշտական սպառնալիքը մինչև այսօր հետևում են ինձ,-ասում է նա:

Երբ փորձեցի պարզել, թե արդյոք նման մեծ աղանդավորական կազմակերպության ներսում ինչ-ինչ գումարներ չեն շոշափվում, «ներսից» գտա մեկին ով խոստովանեց, որ աղանդի ներսում կա նման բան, բայց դա բոլորին չէ որ վերաբերում է, գումար ստանում են հիմնականում նրանք, ովքեր կարողանում են «շատ մարդ ներս բերել»: Նա նաև ասաց, որ գումարը հիմնականում ստանում են «դրսից» և տրվում են «ամենավստահելիներին»:

Այնուհետև փորձեցի զրուցել քահանայի հետ: Այն հարցիս, թե ինչպե՞ս կարող են աղանդներն ազդել հայ հասարակության վրա, և ի՞նչ քայլեր է ձեռնարկում եկեղեցին, Տեր Հայրը պատասխանեց, որ նրանք ոչինչ էլ չեն կարող անել եկեղեցուն և հասարակությանը, եթե հավատացյալը ճանաչում է իր եկեղեցին և եկեղեցու վարդապետությունը, հետևաբար հավատարիմ է մնում դրան: Նա իր խոսքում հավելեց, որ հայ եկեղեցու հետևորդը երբեք չի ճանկվի, նման աղանդների մեջ մտնում են այն մարդիկ, ովքեր եկեղեցին ընկալում են միայն խաչակնքվելու և մոմ վառելու վայր:

-Մեր խնդիրը, ոչ թե աղանդներին վռնդելն է, իսկ դա մարդու ընտրության հնարավորության իրավունքի խախտում է, այլ այն, որ կարողանանք զորացնել մեր եկեղեցին, այնպես անենք, որ այդ կազմակերպությունները իրենք զգան իրենց ավելորդ լինելը:

Տեր Հայրը խոսքի վերջում հավելեց, որ եկեղեցին զորավոր է իր հավատացյալով, իսկ ճիշտ հավատը պետք է սերմանել դեռ օրորոցից՝ երեխային Պատարագի բերելով:

Թե որքանով են հասրակությունը, պետությունը և եկեղեցին պայքարում աղանդների դեմ, դա խնդրի մյուս կողմն է, բայց այն փաստը որ աղանդները մեզանում զարգնում են սնկի նման դա գրանցված փաստ է:

 

Մարիամ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել