ՄՈՆԹԵԻ ՍԱՆԵՐԸ

ՄՈՆԹԵԻ ՍԱՆԵՐԸ

1563

Միշտ կոկիկ, հարդարված, ամեն բան իր տեղում, ամենասուր աչքն անգամ դժվար կարողանա ինչ-որ թերություն գտնել, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի սաների տիպիկ բնորոշումն է։ Կազմ պատրաստ տղաներից Անդրանիկն այս տարի է ընդունվել վարժարան, բայց արդեն վստահությամբ ասում է, որ անպայման շարունակելու է ուսումը՝ ուզում է լավ հետախույզ դառնալ։ Դժվար է, կարոտում է, բայց պետք է հաղթահարի՝ ի վերջո զինվորական է լինելու։

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը սույն թվականի սեպտեմբերի 1-ից տեղափոխվել է Դիլիջան, սաների համար առավել հարմարավետ պայմաններով։ Տեղի է ունեցել նոր համալիրի բացման հանդիսավոր արարողություն։ Վարժարանը գտնվում է բարձունքի վրա, և այդ կարգախոս են դարձրել, տեսանելի գրել են վարժարանի շենքի վրա՝ Ճանապարհ դեպի բարձունք։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` մտքին հավանություն տալով, հավելել է, որ այս դեռ սկիզբն է այն երկար ճանապարհի, որ միասին պետք է հասնենք մինչև բարձունք։

Հրամանատարների աչքից հեռու, մի քանի շաբաթ ծնողներին չտեսնելուց հետո մայրական հոգատարությունն այնքան հաճելի է Անդրանիկի և մյուս բոլոր սաների համար։ Ասում է, որ լինում է, երբ ամսով տուն չի գնում, շատ է կարոտում, բայց  ուզում է ծնողներն էլ հաշտվեն իր ընտրած մասնագիտության հետ։

Հայազգի հրամանատար, Հայաստանի ազգային  հերոս, Արցախի հերոս Մոնթեի ծննդյան 60-րդ տարեդարձին, հերոսի անունը կրող վարժարանում բացվել է Մոնթե Մելքոնայնի արձանը։ Հրամանատարի քանդակի հեղինակ  Լևոն Թոքմաջյանը, ով  2-րդ անգամ է այս պատվին արժանացել,  հպարտությամբ նշել է՝ այդ 3 տարին, որ նա աշխատել է  արձանի ստեղծման վրա, իր արվեստանոցը կարծես աղոթատեղ է դարձել, մարդիկ եկել մոմ են վառել, աղոթել։ Արձանի բացման պատիվն էլ վստահված է եղել վարժարանի շրջանավարտ Վահագն Ասատրյանին և Ազգային հերոսի զինակից Մարտիրոս Ժամկոչյանին։ Հանդիսավոր բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև  ՀՀ կառավարության և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Սաներն իրենց մարտական հնարքները նույնպես  անվանակոչել են «Ճանապարհ դեպի բարձունք»։  Սերժ Սարգսյանի ելույթը եղել է Մոնթեի արձանի ֆոնին, տպավորություն է եղել, որ պարզապես զրուցել է իր մարտական ընկերոջ հետ, ասելիքը հուշերով է կառուցված եղել։

Մոնթեի սան Անդրանիկն այնպես պատասխանատվությամբ է խոսում իրենց վարժարանի մասին, որ ասես արդեն պատրաստի սպա է, բայց դեռ երկուս ու կես տարի ունի հմտանալու։ Անդրանիկը ոգևորությամբ խոսում, ձեռքերով նկարագրում, պատմում էր, իսկ նրա ավագ ընկեր Վարդանը, ով արդեն 3 տարի է ինչ սովորում է, ջանասիրությամբ  ուղղում էր կրստերի հագուստը, ժպիտով օգնում, երբ դժվարանում էր խոսել։ Վարժարանում մարդկային որակները բարձր մակարդակի վրա են։ Վարդանն էլ, մինչ գալն արդեն որոշած է եղել, որ ուսումը շարունակել է, ևս 5 տարի պիտի սովորի և ազգին պիտանի սպա դառնա։

 

Մինչ մեծ ու փոքր սաները հերթով հպարտությամբ պատմում էին իրենց վարժարանի մասին, տղաների ծնողները հպարտ հայացքներով լսում էին իրենց տղաներին և առավել հպարտությամբ լցվում։ Ծնողները իրենց երեխաներից ոչ պակաս միաձայն բարձրաձայնեցին՝ հպարտ են, որ իրենց տղաները ընտրել են այս բարձունք տանող ուղին։

Մոնթեի սաները շատանում են, հզորանում, ամրանում և մեր երկիրը նոր Մոնթեներ է տալիս ազգին։

Գոհար Աթաբեկյան

3-րդ կուրս

Կիսվել