«ՍԵՌԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆ Է ԿԱԶՄՈՒՄ»

«ՍԵՌԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆ Է ԿԱԶՄՈՒՄ»

541

Սեռադասիրակությունը բժշկական և հոգեբանական տեսակետերի մի ամբողջ համակարգ է, որը միտված է դեռահասներին, երիտասարդներին տալ սեռական կյանքի վերաբերյալ խելամիտ դաստիարակություն: Այսօր հասարակության հիմնական խոցելի հատվածը կանգնում է մի խնդրի առաջ՝ ինչպես երեխային տալ ճիշտ սեռական դաստիրակություն: Այս խնդիրը հիմնականում ճիշտ լուծում չի գտնում, պատճառը ծնողների կաշկանդվածությունն է, որն էլ իր հերթին բերում է անտեղյակության և անառողջ վարքագծի: Շատերը նախընտրում են, որ այս թեմայի շուրջ երեխայի հետ խոսի հոգեբանը, բժիշկը կամ էլ սեռադաստիարական   կրթությունը թողնում են դպրոցին հուսալով, որ դպրոցում երեխան կստանա սեռական գիտելիքների գոնե չնչին մի հատված,սակայն մի շարք դպրոցներում խնդիրը բաց է մնում: «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի» բժիշկ-սեքսապաթոլոգ Անդրանիկ Ղարիբյանը նշեց, որ սեռադաստիարակությունը երեխային տալիս են 2-3 տարեկան հասակում, երբ ձևավորվում է սեռական ինքնագիտակցությունը:

«Հաճախ ծնողը 4 տարեկան երեխային բերում է բժշկի մոտ և ասում, որ օգնեն իրենց, որովհետև երեխայի մոտ նկատել է ձեռնաշարժություն և ծնողը կամ դաստիարակը այս երևույթը  համարում են այլասերվածություն՝ չգիտակցելով, որ երեխան այս կերպ ծանոթանում է իր սեռական օրգաններին: Այս խնդիրը առաջնահերթ պետք է կարգավորվի մանկապարտեզում դաստիարակների միջամտությամբ, որովհետև հաճախ իրենք են սխալ հասկանում տվյալ պահին երեխայի դրսևորած վարքագիծը: Վաղ տարիքում երեխայի մոտ ինքնաճանաչողության խնդիր է: Երեխային պետք է սովորեցնել ապահով սեռական կյանք, որի շնորհիվ մարդը զերծ կմնա սեռավարակներից և անառողջ կենսակերպից: Շատ մեծ խնդիր կա դպրոցներում, սեռադաստիարակումը աշակերտին տալիս է ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որոնք շատ հաճախ խուսափում են խոսել աշակերտի հետ և խնդիրը արդեն բաց է մանում, այն ինչը պետք է լրացվեր երեխայի մոտ չի կատարվում, որի արդյունքում 13-15 տարեկան պատանին գիտելիքներ ստանում է ոչ գրագետ և ճիշտ ինֆորմացիոն ինտերնետային կայքերից». Նշեց Ա. Ղարիբյանը:

Հաճախ դեռահասների մոտ հասունացման շրջանում նկատվում է անհանգստություն, տագնապ պատճառը՝ անտեղյակությունն է: Ա. Ղարիբյանը նշում է, որ անտեղյակության խնդիրը եղել և մնում է հիմանակնում մարզերում: Արդեն ստեղծվում է մի ծրագիր, որը հանրությանը կծանոթացնի առողջ սեռական կյանքին:  Իր խոսքում բժիշկը նշեց, որ ներկայումս մի շարք կենտրոններում կազմակերպվում են առանձին դասախոսություններ կապված սեռադաստիարակման և սեռական կյանքի վերաբերյալ, որին մասնակցում են ոչ այնքան մեծ թվով մարդիկ, սակայն լսարան կա: 2016 թվականից սկսած Հայաստանի պետական բուհերում անցկացվել են սեռադատիրակաման դասախոսություններ, որի արդյունքում պարզ է դարձել, որ հայ երիտասարդությունը անգամ տարրական խնդիրների մասին տեղյակ չէ:

Հոգեբանական մի շարք խնդիրների պատճառ է դառնում երեխայի վարքագիծը դպրոցում, հանդիպում են աղջիկներ, որոնց ժեստերը, պահվածքը համապատասխանում է տղային և հակառակը: Այս երևույթը բացատրվում է սեռական դաստիրակության բացակայությամբ, այսինքն չկա համապատասխան դաստիարակություն: Երեխային սեռադաստիրակություն տվող միակ աղբյուրը հանդիսանում է համացանցը, որը շատ հաճախ վտանգում է սեռական ճիշտ ամպրելաձևը: Այս երևույթը համարվում է դիզինֆորմացիոն համակարգ, որը արդեն եղած սխալ տեղեկատվությանը հավելում է նոր սխալ ինֆորմացիա:

 

Ջեմմա Սարդարյան

2-րդ կուրս

Կիսվել