ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ

267

Եթե ամբողջ աշխարհում մարդիկ անտառներին առանձնակի խնամքով են վերաբերվում, ապա մեզանում այն շարունակում է մնալ իբրև բնափայտի աղբյուր կամ բիզնես։

«Դիլիջան»  ազգային պարկում 2014-ից սկսած ու այս տարի մայիսին կատարված ստուգումները աղետալի պատկեր ցույց տվեցին։ Երեք տարում այստեղ 6330 ծառ է հատվել։ 2014-ին ծառահատման Հարյուր երեսունչորս  դեպք, որից տասնչորսը-ը ուղարկվել են դատախազություն, 2015-ին քսան հինգ դեպք, որից միայն երեքն են ուղարկվել դատախազություն, իսկ 2016-ին 180 ծառ է հատվել։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծառահատումները գնալով ավելանում են։ Բնության և ընդերքի տեսչական մարմնի տեղակալ Իգոր Սարգսյանի տեղեկացմամբ արդեն 2017-ին ծառահատման թիվը հասնում է 400-ի։ Պետության հասցված վնասը 202 մլն դրամի է։ Հատվում են հիմնականում կաղնի, թաց, կանգուն ծառեր։ Հանցանքը կոծկելու համար հանցագործները այրում են ծառերի կոճղերը։ «Դիլիջան» ազգային պարկում արգելվում են ծառահատումները, անգամ եթե դրանք սանիտարական հատումներ են, այստեղից կարելի է տանել միայն բնական մահով ընկած ծառերը՝ հատուկ չափաքանակով, միայն այդ համայնքի բնակիչներին։ «Դիլիջան» ազգային պարկի գլխավոր անտառագետի խոսքերով նրանք քամուց կամ հողմից տապալված ծառերն են միայն վաճառում բնակչությանը։ Իսկ փափուկները, այսինքն ծառի մնացորդ ճյուղերը տրամադրվում են սոցիալապես անապահով ընտանիքներին։ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանը ամայացող անտառում փորձել է ելք փնտրել։ «Խնդիրների լուծման ծայրը դժվար է, բայց մենք տարբերակներ ենք փնտրում, որպեսզի բերենք հասցնենք գոնե մինիմալի»,- ասել է նա։

Անտառամերձ տարածքի խնդիրը պարզապես տաքանալ ցանկացող բնակիչները չեն, դրանք «խոշորներն» են, որոնք անտառ են մտնում, հաճախ մեկանգամյա թույտվության նույն թղթով, թանկարժեք փայտանյութ տանում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղակալ Իգոր Սարգսյանի խոսքերով դրանք բիզնես անողներն են, որոնք թաքնվում են ժողովրդի ետևում։ Նրանք գողանում են, մենք գողության դեմ ենք պայքարում, բայց մեր ուժերը չի հերիքում,- ասել է Իգոր Սարգսյանը։ Հատուկ պահպանվող այս տարածքը 33,769 հա է, հսկում են հիսուն հոգի, ծառերը կանգուն են քսան չորս ժամ, բայց անտառապահների աշխատանքային օրը 18։00-ից ավարտվում է։ Ծառերը հատվում են հենց գիշերային ժամերին, երբ անտառը հսկող չկա։ Անտառներում քսան չորս ժամ հսկողություն ապահովելու համար քննարկվում են տեսախցիկների ու անօդաչուների կիրառման հարցը։ Հսկողության կարիք կա, քանի դեռ «Դիլիջան» ազգային պարկը չի դարձել երեսուներեք հազար հեկտարանոց ամայի տարածք։

 

Սյուզաննա Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել