ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

155

Մեր գլխավոր նպատակը միասնական հայ գրականություն ստեղծելն է,-այսպես սկսեց խոսակցությունը ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը։ 1934 թ-ին հիմնադրված գրողների միությունը այսօր բոլոր քայլերը ձեռնարկում է, որպեսզի որևէ տարբերություն չլինի երիտասարդ և պատկառելի ավանդ ունեցող գրողների միջև։  Մինչ 2013 թ-ը կար երիտասարդական բաժանմունք, նոր ղեկավարությունը՝ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ փակեց բաժանմունքը։

Վերջին ժամանակշրջանում շատ են դիմում երիտասարդ գրողները, իսկ միությունը սատարում է նրանց։ Կարևորում են սերնդափոխությունը։

Թեմաները ազատ են, գրողները գրում են այն, ինչ ժամանակն է թելադրում։ Գրականությունը պարզ ձևով խորը բաներ գրելն է։ Պետք է անել աշխատանքի բաժանում, միայն  հայերեն գրելը չի բավարարում, պետք է գրել նաև այլ լեզվով կամ թարգմանել օտար լեզվով գրված գրականությունը։ Լավագույն օրինակը ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանն է, ով գրել է անգլերեն , սակայն հայի ոգով։ Լեզուն ստեղծագործության հաջողության գլխավոր նախապայմանը չէ, մյուս կողմից պետք է պահպանել արևմտահայերենն ու գրաբարը չկիրառելուց։

ՀԳՄ-ը անդամագրվելը բավականին կանոնակարգված ընթացք է։ Կարող են անդամակցել բոլոր նրանք, ովքեր ունեն առնվազն երկու հրատարակված գիրք, սակայն երբեմն  լինում են բացառություններ։ Աբխազիայի հայ գրողների միության նախագահին միանգամից անդամագրել են, քանի որ պետք էր կապերը ամրապնդել  սփյուռքի հետ։ Եթե երիտասարդ գրող է և շատ տաղանդավոր, հնարավոր է ներկայացնի մեկ ստեղծագործություն և անդամագրվի։ Դիմումներն ընդունվում են գրախոսականների հետ միասին, տրվում են մասնագետների կարծիքնները։ Հատուկ կարևորվում է, թե ով է գրախոսում։ Գրախոսի ճիշտ ընտրությունը գրողի գրքի հաջողության գրավականներից մեկն է համարվում։ Եթե գրախոսդ Պերճ Զեյթունյանցն է կամ Զորի Բալայանը, ապա գրքիդ հեղինակությունն ավելի է բարձրանում։ Ընդունելիության հանձնաժողովը՝ նախագահության վարչության անդամները, կազմակերպում են գրքի քննարկումը։ Գիրքը քննարկվում է համապատասխան բաժանմունքներում (պոեզիա, արձակ, դրամատուրգիա և այլն), որից հետո գաղտնի քվեարկություն է անցկացվում։ Վերջում եզրակացությունը հաստատում է գրողների միության նախագահությունը։ Եթե Ձեզ հաջողվել է անցնել այս փուլերը, ապա շնորհավորում ենք, Դուք Հայաստանի գրողների միության անդամ եք։

Ընդունելությունը կատարվում է 2-3 տարին մեկ։ Դիմում են և՛ սփյուռքահայերը, և՛ հայաստաբնակները։ ՀԳՄ ունի մոտ 500 անդամ, որից 100-ը սփյուռքահայեր են։

Գրողների միությունը ֆինանսական շատ մեծ հնարավորություններ չունի, բայց ունի կապեր գերատեսչությունների հետ։ Անդամները կարող են պետության աջակցությամբ անվճար  բուժօգնություն ստանալ։

Պարոն Դեմիրճյանը ՀԳՄ-ի ծաղկման ժամանակաշրջանը համարում է 1965-80-ականների վերջը. պետությունը հոգում էր բոլոր ծախսերը, գիրքը դեռ չտպագրված գրողը հոնորարը ստանում էր, իսկ հիմա հեղինակն է գումար վճարում, որպեսզի գիրքը հրատարակվի։ Գրքերի տպաքանակը նվազել է. ժամանակին 10 հազ. օրինակով էր հրատարակվում, հիմա ՝300-500։ Հենց այդ ժամանակշրջանում ստեղծված էին բոլոր սոցիալական պայմանները։ Մշակույթի գործիչներին պետությունը ապահովում էր տնով և ավտոմեքենայով։ Հետաքրքիր է, որ Պարույր Սևակը վթարի է ենթարկվում այն ավտոմեքենայով, որը պետությունն էր նվիրել։ Եթե չլիներ բանաստեղծի ոչ պրոֆեսիոնալիզմը, ապա նա կխուսափեր վթարից։ Այսօր ՀԳՄ-ը ֆիանսներ ձեռք է բերում շենքի որոշ սենյակները վարձակալություն տալով և հովանավորներից։

Խոսելով առաջարկներից՝ ՀԳՄ քարտուղարը նշեց, որ չի ձևավորվել պրոֆեսիոնալ գրող հասկացությունը։ ԱԺ ներկայացրել են օրենքի նախագիծ, որով փոփոխություններ էր առաջարկում, սակայն չի ընդունվել։ Առաջարկում էին 25 տարի ստեղծագործող անհատին արտոնություններ և պրոֆեսիոնալ գրող ձևակերպումը տալ։

ՀԳՄ նախագահ պարոն Միլիտոնյանը նշում է, որ պահպանում են բոլոր այն միջոցառումները, որոնք գրական կյանքի մաս են կազմում՝ մանկապատանեկական գրքի շաբաթ, գիրք նվիրելու օր, գրական երեկո, շնորհանդեսներ և այլն։

Ահա այսպես էլ նոր հանդիպման ակնկալիքով հրաժեշտ ենք տալիս Հայաստանի գրողների միությանն ու ակնկալում նոր ստեղծագործություններ։

 

Լիլիա Արզումանյան

4-րդ կուրս

Կիսվել