ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ

ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ

150

«Նարեկացի» արվեստի միությունը իր հյուրընկալ հարկի տակ ներկայացրել է գեղանկարիչ Վլադիմիր Գրիգորյանի աշխատանքները: «Հայրենի բնաշխարհ» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված են հայրենի բնությունը պատկերող 12 գեղանկար:

Նարեկացի արվեստի միության ցուցահադեսների կազմակերպիչ Լիլիթ Վարդումյանը բացման խոսքում նշեց, որ Վլադիմիր Գրիգորյանը անհատական մի շարք ցուցահանդեսներ է ունեցել ինչպես Երևանում, այնպես էլ Ղազախստանում, Մոսկվայում, Փարիզում և Սիդնեյում: Գեղանկարչի աշխատանքները գտնվում են Կարագանդայի և Ալմա Աթայի թանգարաններում, Մոսկվայի մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի պետական թանգարանում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում:

  Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով նշեց.  «Մենք հպարտ ենք նման նկարիչներով: Այս բնագավառում մենք ունեցել ենք վերելք նրա և նրա նմանների շնորհիվ»: Վլադիմիր Գրիգորյանը մեծ ուրախությամբ հիշեց, որ Բնության թանգարանում ունեցած ցուցահանդեսին այցելուների թիվը եղել է ռեկորդային: Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ պատրաստվում է ցուցահանդես ունենալ Նկարիչների միությունում:            Գեղանկարիչն ու իր կինը՝ Ֆլորա Բաղդասարյանը, հանդիսանում են Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Սբ. Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցու որմնանկարների հեղինակները: Գեղանկարչին անվանում են «լռության նկարիչ»:

Միջոցառման ավարտին Լիլիթ Վարդումյանը վարպետին նվիրեց Նամ-ի խորհրդանիշ «նուռը»: Ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ:

 

Մարիամ Ալեքյան

4-րդ կուրս

Կիսվել