«ՇԱՏ ԵՐԳԻՉ-ԵՐԳՉՈՒՀԻՆԵՐ ԱՂԱՎԱՂՈՒՄ ԵՆ ԻՄ ԵՐԳԵՐԸ». ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

«ՇԱՏ ԵՐԳԻՉ-ԵՐԳՉՈՒՀԻՆԵՐ ԱՂԱՎԱՂՈՒՄ ԵՆ ԻՄ ԵՐԳԵՐԸ». ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

3125

Երևի թե չկա  որևէ մեկը, ով «Հպարտ գնացեք», «Գետաշեն», «Պիտի գնանք», «Հայեր միացեք»  երգերից գոնե մի քանի տող չերգի: Միշտ արդի, լսվող ու հաճույքով կատարվող երգերի հեղինակին բոլորս  ենք ճանաչում:  Այս անգամ մենք զրույց ենք ունեցել  հենց նրա` հայ գուսան, երգահան, «Հայկազունք» համույթի ղեկավար գուսան Հայկազունու հետ:

՞ ր տարիքից սկսեցիք ստեղծագործել:

-Դպրոցական տարիքից եմ սկսել ստեղծագործել, 8-րդ դասարանից սկսած: Մինչ օրս պահպանվել են այդ տարիքում գրված երգերս: Այդ երգերը և’ հայրենասիրական էին, և’ քնարական: Պիտի ասեմ, որ այդ երգերը բավականին հաջողված էին: Երբ ավարտեցի դպրոցս, ընդունվեցի շինարարական տեխնիկում` երեկոյան բաժին: Սովորելուն համատեղ ես նաև աշխատում էի: Ավարտեցի և խորացա մասնագիտությանս մեջ. աշխատում էի: Մի խոսքով դադարեցի երգել, երգեր գրել: Քսան տարի էր, ինչ ձեռքս ոչ գործիք էի վերցրել, ոչ էլ գրիչ: Բայց ցանկությունը գրելու միշտ եղել է: Ես սկսեցի երկար դադարից հետո նորից գրել. պատճառը` Արցախյան շարժումն էր: Երբ Արցախյան շարժումը սկսվեց, ես Արտաշատ քաղաքի կոմունալի պետն էի, թողեցի աշխատանքս ու մտա շարժման մեջ:

Հետաքրքիրն այն է, որ գուսան Հայկազունու մեջ Արցախյան շարժման հենց առաջին օրերից նորից արթնանում է ստեղծագործելու ձիրքը: Ամենուրեք տեսնելով հայի  բռունցքն ու կոչը `«Հայեր միացեք» , գուսանը ոգեշնչվում է  հենց այդ տեսարանով  և ստեղծում բոլորիս կողմից սիրված, ճանաչված երգը` «Հայեր միացեք»-ը:  Առաջին անգամ մայիսի 15-ին Օպերայի հրապարակում հնչում է այդ երգը:

Հարցիս, թե ինչու՞  չշարունակեց ուսումը երաժշտության գծով, այլ ընդունվեց շինարարական տեխնիկում, նա պատասխանեց.

-Հայրս վաղուց մահացել էր, այսպես ասաց մեզ տնօրինում էր մայրս: Ինչպես ասեր, այնպես էլ անում էին, նրա որոշումն էր իմ շինարարական տեխնիկում ընդունվելը:

-Ձեր երգերը կատարում են շատ երգիչ- երգչուհիներ: Ու ՞ մ  կատարումը կառանձնացնեք, որ  շատ եք հավանում:

-«Հպարտ գնացեք» երգս շատ լավ է կատարում Մկրտիչ Մկրտչյանը: Գոհար Հովհաննիսյանին ևս  կարող եմ առանձնացնել. նա շատ լավ է երգում: Բայց չեմ կարող չնշել այն, որ իմ երգերը շատ երգիչ-երգչուհիներ աղավաղում են:

Գուսան Հայկազունու կյանքի ամենահետաքրքիր փաստն այն է, որ նա չունի երաժշտական կրթություն, ոչ մի նոտա անգամ չգիտի,  չի նվագում երաժշտական որևէ գործիք, բայց հեղինակն է  անմահ երգերի:

Անչափ հետաքրքիր է «Գետաշեն» երգի ստեղծման պատմությունը: 1889 թվականին պիտի գնային Գետաշենը պաշտպանելու: Այդ ժամանակ հրամանատար Լայարդը  գուսանին նախօրոք զգուշացնում է, որ չի թողնելու, որ մեկնի Գետաշեն կռվի, բայց գուսան Հայկազունը շատ էր ցանկանում գնալ ու պաշտպանել Գետաշենը: Հրամանատար Լայարդի ձախ  աչքը չէր տեսնում, գուսան Հայկազունը պայմանավորվում է տղաների հետ ձախ կողմից  աննկատ բարձրանալ ուղաթիռ` կարծելով թե հրամանատարը չի տեսնի: Գուսան Հայկազունը հագնված, զենք-զինամթերքով պատրաստվում է բարձրանալ ուղաթիրռ: Եվ հանկարծ լսում է հրամանատարի ձայնը, ով ասում էր. «Տու յուր ես էթալի, էչի տու, մի քյոռ գյուլա կկպնի քեզի, տու ափսոս ես: Ավելի լավի տու գնա երգ կիրի «Գետաշենի» մասին»: Այս դեպքից երեք-չորս օր հետո գուսանը գրում է «Գետաշեն»-ը: Երգ, որը երկար տարիներ է ինչ  համարվում է ամենաշատ կատարվող երգերից մեկը:  Երգի ստեղծումից հետո գուսանը գնում է Գետաշեն և առաջին անգամ այն կատարում է հերոս-կռվողների հետ:

-Այսչափ հայրենասիրություն որտեղի՞ց  Ձեր մեջ:

-Հիսուն տարի ես քայլել եմ Արտաշատ քաղաքում, ոտքերիս տակ զգալով  մեր հզոր արքաների` Արտաշեսի, Տիգրան Մեծի, Պապ թագավորի ոտնահետքերը: Ամեն օր տեսնելով Մասիսը, իմ մեջ հայրենասիրությունն էլ ավելի է մեծացել:

1889 թվականին գուսանը գրում է իր ամենասիրելի երգը` «Պիտի գնանք»-ը: Այս թվականներից սկսած գուսանի մեջ սկսում է եռալ ստեղծագործելու ձիրքը, մինչ օրս:

 

Մանե Մուրադյան

3-րդ կուրս

Կիսվել