ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ

1561

Ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է ֆրանսերեն լեզվի տոնը։

ԵՊՀ մշակույթի կենտրոնի և ՀՀ ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ,ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում ցուցադրվեցին 2017 թվականին նշանակալից փառատոններում հաղթած և մրցանակների արժանացած ֆրանսիական կարճրամետրաժ ֆիլմերի ընտրանին։

Ուսանողները նոր և ժամանակակից կինոյի միջոցով ծանոթացան այն մտքին, հետաքրքրություններին և խնդիրներին, որոնք ունեն ֆրանսիացիները։ Կային ֆիլմեր, որոնք ուղեկցվում էին երաժշտությամբ և կային ֆիլմեր, որոնցում միայն ֆրանսերեն երկխոսություններ էին։

Ցուցադրությանը ներկա էր Ազգային կինոկենտրոնի ֆրանսիայի պատասխանատու Նունե Գալստյանը։

Մեզ հետ զրույցում նա ասաց.

«Տոնը նշվում է 2012 թվականից,նախաձեռնողը Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնը։ Այս տոնին մասնակցելու պաշտոնական հրավերը մենք ստացել ենք Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնից, մենք ունենք նաև միջպետական պայմանագիր։ Այսօր ներկայացրեցինք վերջին տարիների լավագույն ֆիլմերի ընտրանին, որտեղ տեղ են գտել նաև անկախ կինոգործիչների աշխատանքները։ Մենք կանխատեսել էինք, որ քիչ կլիներ մեր ֆրանսիախոս հանդիսատեսը և մի շարք ֆիլմեր ընտրել էինք առանց երկխոսության»։

Ֆիլմերը մեծ հետաքրքրություն առաջացրեցին ուսանողների միջև, դիտումից անմիջապես հետո տեղի ունեցավ քննարկում։ Ուսանողները կիսվեցին իրենց տպավորություններով, խոսեցին ֆիլմի դերասանական և ստեղծագործական կազմից։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Կարինե Սիմոնյանը կիսվեց մեզ հետ իր տպավորություններով. «Ֆիլմերը ինձ շատ դուր եկան, լեզվին չտիրապետելը մեզ չխանգարեց հասկանալու դրանց իմաստները։ Այնպիսի ֆիլմեր էին, որոնք կարողացան նույն իմաստը փոխանցել պարզ, հետաքրքիր, շատ կարճ և բոլորին հասանելի ձևով, ինչը ուրիշ ֆիլմերում ստացվում է երկու ժամում»։

Վարսիկ Սահրադյան

3-րդ կուրս

Կիսվել