ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՄԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՄԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

1519

ԵՊՀ «ապառաժ» լեռնագնացության և արտակարգ իրավիճակների ակումբը, ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ իրականացրեց դահլիճային ժայռամագլցման համահայկական բաց առաջնությունը։

«Ապառաժ» ակումբը տարածաշրջանում միակն է, որը կարող է անցկացնել բոլոր ստանդարտներին համապատասխան ժայռամագլցման առաջնություն։

Հրավիրվածներ կային նաև իրանի իսլամական հանրապետությունից՝ մարզիչ, դիտորդներ, որակավորված մասնագետ, ով իրանի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է։

Առաջնությանը մասնակցում էին 80 և ավելի մարզիկներ։

Կար երեք մրցանակային տեղ տղաների և երեք մրցանակային տեղ աղջիկների համար։

Տղաներից առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Լևոն Մովսիսյանը, համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում էին Արտավազդ Բոյաջյանն և Արեգ Սահակյանը։

Աղջիկներից հաղթող ճանաչվեց Էմմա կոստանյանը, համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում էին Անուշկա Խաչատրյանն ու Անի Սիսակյանը։

Մարզիկներին մրցանակներ տվեց նաև  camp.am-ը։

Միջոցառման հուշանվերներից հանձնվեցին այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են ունեցել միջոցառման կազմակերպման և կայացման գործում, նրանց շարքում էին ալպինիզմի և տուրզմի հայկական ֆեդերացիան, լեգենդար գուրգեն մելիքյանը և այլոք։

Առաջնությունը մարզիկներին հնարավորություն կտա հետագայում մասնակցելու աշխարհի առաջնություններին, քանի որ 2020թ.-ից լեռնագնացությունը համարվելու է օլիմպիական մարզաձև։

 

Վարսիկ Սահրադյան

3-րդ կուրս

Կիսվել