«ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԱՌԻԹ ԵՆ ՏԱԼԻՍ

«ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԱՌԻԹ ԵՆ ՏԱԼԻՍ

98

Վարորդների հավաստմամբ մեր քաղաքում քիչ չեն այն վայրերը, որտեղ չնայած կարմիր գծեր առկա են, բայց մեքենան կայանելու սահմանափակումներ կան:

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ վարորդներից շատերն անգամ անիմաստ են համարում «կարմիր գծի» վճարումը. «Մեր քաղաքում աջ ու ձախ կարմիր գծեր են, բայց կայանելու տեղ չկա, էլ ինչի՞ վճարեմ, բակերում եմ հիմնականում կայանում մեքենան: Ավելի լավ ա ոտքով մի քանի քայլ անեմ, քան ժամերով պտտվեմ մինչև բախտս բերի կարմիր գիծ ազատվի»:

Մեր հերոսուհի կին վարորդ Լուսինեն, ով արդեն 9 տարի է՝ մեքենան է վարում, անկեղծացավ, որ չնայած ամեն տարի պարտաճանաչ մուծել է կարմիր գծի վճարը, հետագա անախորժություններից խուսափելու համար, բայց զերծ չի մնացել տարատեսակ բանավեճերից, որոնք ծագել են այն ժամանակ, երբ մեքենան կարմիր գծի վրա կայանելիս կայանատեղիի աշխատակիցն արգելել է մեքենան համապատասխան վայրում կանգնեցնել. «Ես բնույթով շատ հանգիստ մարդ եմ, բայց որպես վարորդ ինձ հունից հանել հեշտությամբ կհաջողվի ցանկացածին, ով կփորձի իմ առջև արգելքներ դնել: Շատ են լինում դեպքեր, երբ հերիք չի անիմաստ կայանատեղիի աշխատակից են դառնում, որ մեկ երկու կոպեկ առնեն, մի հատ էլ մեզ ուղղորդում են կարող ենք կանգնել, թե ոչ: Ես հասկաանում եմ, որ հիմա աշխատանքի կարիք ունեն բոլորն էլ, բայց ինձ ոչ մեկ չի կարող պատճառաբանել, թե ինչու ես կամիր գիծ վճարելուց զատ պիտի 200 դրամ էլ տամ աշխատակցին, ով, մեծ հաշվով, անօրեն ձևով է այդտեղ ապաստան գտել: Ես էլ երևի սկսեմ մյուսների նման չվճարել կարմիր գիծ (ծիծաղում է)»:

Շրջելով քաղաքում՝ փորձեցինք զրուցել մի քանի կայանատեղիի աշխատակիցների հետ, հասկանալու համար, թե որքանով են արդարացված մեր հերոսուհու մտահոգությունները: Կոմիտաս շուկային հարակից կայանատեղիի աշխատակիցը, ով չնայած չցանկացավ ներկայանալ, բայց զրուցից պարզ դարձավ, որ նա օրվա ապրուստը վաստակելու համար է այս աշխատանքն անում և ոչ մեկ նրան այստեղ որպես աշխատող չի պահում. «Դե, քույրիկ ջան, ախր ո՞նց չաշխատեմ, հիմա էս էլ հեշտ գործ ա, ես չեմ ստիպում ոչ մեկին ինձ գումար տալ, ում սիրտն ուզումա, տալիսա, ումն էլ չէ՝ ասում եմ բարի ճանապարհ»:

Սուպերմարկետներից մեկի կայանատեղիի «աշխատակիցն» էլ մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ մոտակա տարածքում է բնակվում և երեկոյան ժամերի իջնում է այստեղ, օգնում է վարորդներին մեքենան կայանելու հարցում. «Ես կոնկրետ ինչ-որ համազգեստով չեմ լինում, որ մարդիկ շփոթեն ինձ և խոսակցություն գա ինձ վրա սուպերմարկետի ղեկավարության կողմից, պարզապես ուշ ժամերի, երբ այստեղ մեքենաների տեղ ու դադար չի լինում, ուղղորդում եմ վարորդներին, իրենք էլ ինձ 100-200 դրամ են տալիս, ինչի՞ հրաժարվեմ, հո գողություն չեմ անում»:

Հակառակ այս մարդու կարծիքին՝ մերգելյան ինստիտուտին հարակից կայանատեղիի աշխատակիցն էլ, չնայած իր պատկառելի տարիքին, մի փոքր ագրեսիվ տոնով մեզ ասաց, որ լավ է անում գումար է ուզում. «Չեմ աշխատում, բայց ասում եմ, չէ՞, պիտի թողնեմ մեքենան խփեն, նոր դաս լինի իրանց, հատկապես աղջիկներն ու կանայք, որ չեն կարողանում պառկովկա անեն կամ պառկովկից դուրս գան, պիտի մեկը լինի իրանց ասի աջ, ձախ, հենա ասում եմ, հետո էլ 200 դրամս ուզում, բա հո բարեգործական չեմ անում, ազիզ ջան, մեր դարում ախպերն ախպորը պադերշկա չի անում, ես խի՞ պիտի անծանոթին օգնեմ»:

Չնայած պապիկի մի տոն բարձր խոսելուն և փոքր-ինչ վրդդոված լինելուն՝ այնուամենայնիվ հարցրի, թե ինչու է ուղղորդում, օգնում, թող իրենք իրենց հարցերը կարգավորեն, եթե ղեկին են, ապա գիտակցված են նստել և պատկերացնում են, որ ցանկացած իրավիճակի կարող են հանդիպել, ինչին աշխատակիցն առանց վարանելու պատասխանեց. «Եթե թողնեմ էդպես, չօգնեմ, շատ վարորդներ կգնան իրենց գլուխները կուտեն, մեզ մեր զոհերը քի՞չ են»:

Կորյուն փողոցի վրա ինքներս փորձելով մեքենան կայանել կարմիր գծերի վրա՝ բախվեցինք վերը նշված խնդրի հետ, երբ աշխատակիցը մեզ հորդորում էր չկայանել, քանի որ տեղն արդեն զբաղեցված է. «Չեք տեսնում էդ ժեշտի կտորը, որ դրածա, ուրեմն չի կարելի կանգնել, էս տեղը ընկերության սեփականություննա, մենակ պետն ու աշխատակիցները կարան ավտոները կանգնացնեն»:

Փաստորեն մեր քաղաքում իսկապես կան կարմիր գծերի տարածքներ, որոնք արդեն իսկ ամրագրված են և անհասանելի մեր համաքաղաքացի վարորդների համար:

Անկախ հնչող տարաբնույթ կարծիքներից, պիտի ընդունենք, որ կարևորը այս պարագայում մարդկային կյանքն է, ուստի նախքան մեքենա վարելը ցանկացածը պիտի գիտակցի, որ գործ ունի մարդկային կյանքի հետ և չնչին թվացող մանրուքներն անգամ կարող են լուրջ հետևանքների հանգեցնել: Մեքենա վարելու, կայանելու բարդությունները հաշվի առնելով՝ մեր  կայանատեղիի ոչ օրենքով աշխատակիցների խոսքերում այնուամենայնիվ արդարության համար պիտի նշենք, որ ճշմարտության նշույլներ առկա էին:

 

Օֆելյա Իսրայելյան

4-րդ կուրս

Կիսվել