ՅՈՒՎԵՆԹՈՒՍ-ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ. ՏԻՏԱՆՆԵՐԻ ԲԱԽՄԱՆԸ ՍՊԱՍԵԼՈՎ…

ՅՈՒՎԵՆԹՈՒՍ-ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ. ՏԻՏԱՆՆԵՐԻ ԲԱԽՄԱՆԸ ՍՊԱՍԵԼՈՎ…

1444

Թուրին, Մադրիդ, Յուվենթուս, Ռեալ, այլ կերպ` կիրք, էմոցիա պատմություն և պայքար մինչև վերջին շունչը…

Չեմպիոնների Լիգան վերադառնում է և վերադառնում է միանգամից դրամատիկ և էմոցիոնալ հանդիպումով: Այսօր ուշ երեկոյան Թուրինի «Ալլիանզ» մարզադաշտում իրենց ուժերը կչափեն ժամանակակից ֆուտբոլի դրոշակակիրներից երկուսը` «Յուվենթուսն» ու «Ռեալը»:

Այս դիմակայության պատմությունը  Չ/Լ-ի փլեյօֆ փուլում  խոսում է իտալական թիմի առավելության մասին.  4 խաղ և 4 հաղթանակ(1995-1996 մրցաշրջան, 2002-2003, 2004-2005, 2014-2015):

Դրա հետ մեկտեղ մադրիդյան գրանդը կարողացել է հաղթել «Յուվեին» Չ/Լ -ի բոլոր եզրափակիչներում (1998 Քարդիֆ, 2017 Քարդիֆ):

Թուրինցների կազմում այս կարևորագույն խաղին չեն կարողանա մասնակցել Միրալեմ Պյանիչը, Մեհդի Բենատիան և Ֆեդերիկո Բերնարդեսկին:

«Յուվենթուս». հավանական մեկնարկային կազմ` Բուֆոն, Կյելինի, Բարցալի, Ասամոա, Դե Շիլյո, Մատյուիդի, Խեդիրա, Բենտակուր, Կոստա, Դիբալա, Իգուաին:

«Էլ Գալակտիկոսից» խաղին չի կարողանա մասնակցել միայն Նաչոն:

«Ռեալ Մադրիդ». հավանան մենարկային կազմ` Նավաս, Կարվախալ, Վարան, Ռամոս, Մարսելո, Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Իսկո, Ռոնալդու, Բենզեմա:

Այսպիսով թիմերը այս հանդիպմանը կներկայանան իրենց հիմնական կազմերով և մեզ հերթկան ֆուտբոլային ներկայացումը  կպարգևեն, երկու փուլով, բայց մեկ շնչով:

Թուրինամադրիդյան դիմակայության գլխավոր մրցավար է նշանակվել ազգությամբ թուրք Ջուեյթ Չաքրը:

Հանդիպմա մեկնարկը` 22:45:

 

Էդմոն Մարտիրոսյան

1-ին կուրս

Կիսվել