«ՇԱՏ ՀԵՇՏ Է ՍԽԱԼՎԵԼ, ԵՐԲ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԱՏՈՒՄ ԵՍ ՔԵԶԱՆՈՎ». ԶՈՒԶԱՆ ԽՈՒԲՈՅԱՆ

«ՇԱՏ ՀԵՇՏ Է ՍԽԱԼՎԵԼ, ԵՐԲ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԱՏՈՒՄ ԵՍ ՔԵԶԱՆՈՎ». ԶՈՒԶԱՆ ԽՈՒԲՈՅԱՆ

122

Այսօրվա իմ հյուրն ու զրուցակիցը Զուզան Խուբոյանն է, մարդ, ում համար գնահատականն առաջնային դերում չէ, երիտասարդ աղջիկ, ով սիրում է կյանքը, և ընկեր, ով պատրաստ է կողքիդ լինել ցանկացած պահի` ուրախ թե տխուր ժամանակ: 

Զուզա´ն, ասում են, որ գյուղում ծնված երեխաաները շատ ավելի պարզ են, մաքուր ու անկեղծ, եթե դա այդպես է, որն է ՞ պատճառն ըստ քեզ:

-Կարծում եմ դա շատ հարաբերական է ասված, անկեղծությունը բնակավայրի հետ չեմ ուզում կապել, գյուղաբնակների ու քաղաքաբնակների տարբերությունը ընդհամենը, երեխաների ունեցած ունակությունները դրսևորելու դաշտի առկայությունը կամ բացակայությունն է:

-Ինձ հետաքրքրում է` մանուկ հասակի՞ց ես երազել դառնալ լրագրող, թե՞ կա ճակատագիր:

-Ճակատագիր ասվածին այնքան էլ չեմ հավատում, մարդն ինքն է որոշում ինչպես ապրել ու դասավորել սեփական կյանքը, ինչ վերաբերվում է լրագրությանը, ապա դրա մասին մանկուց չեմ երազել, հասուն տարիքում որոշեցի ընտրել այնպիսի մասնագիտություն, որով կարողանամ ազգիս խնդիրները վեր հանել:

-Իսկ լինելով ազգությամբ եզդի, ինչ-որ խոչնդոտների հանդիպե՞լ ես մասնագիտությանդ ընտրության հարցում:

-Բախտս բերել է, որ ընտանիքս չի ապրում ազգային կարծրատիպերով, ու մասնագիտության ընտրության հարցում, և առհասարակ որևէ այլ խնդրի չեմ հանդիպել, որի պատճառը լինի ազգությունը:

-Եթե ինքդ քեզ բնութագրելիս լինեիր, ինչպե՞ս կբնութագրեիր, ուրա՞խ, թե՞ տխուր մարդ, գուցե այլ կերպ:

-Տխուր լինել դեռ կհասցնենք, կյանքի այն տարիքում եմ, որ պիտի վայելեմ կյանքը, բնույթով ուրախ եմ, չեմ սիրում նստակյանց կյանքը:

-Տարիների ընթացքում մարդու վերաբերմունքը փոխվում է կյանքի, իրերի, առարկաների նկատմամբ, այն ինչ կարևոր էր նախկինում, դառնում է ոչ այնքան առաջնային. ի՞նչն է  փոխվել  քո մեջ, ի՞նչն է հիմա քո կյանքում առաջնային:

-Մի լավ խոսք կա, ասում են` շատ հեշտ է սխալվել, երբ մարդկանց դատում ես քեզանով: Գիտակցական կյանքում սովորել եմ ինձանով չդատել մարդկանց և´ դրական, և´ բացասական առումով, սովորել եմ երևույթներն ընդունել այնպիսին, ինչպիսին կան, կյանքին նայել ռեալ, բայց չկորցնել երազելու ունակությունը: Շատ բան է փոխվում, կամ ավելի ճիշտ` շատ բան է նույնը մնում, պարզապես փոխվում են մեր հայցքները իրերի վերաբերյալ:

՞նչ ես կարծում, կյանքիդ ո՞ր փուլում կհամարես, որ հասել ես ձգտածդ կատարելությանը:

Ճիշտ է, գնահատում եմ ունեցածս ամեն բան, բայց ձգտում եմ ավելիին, նպատակս մեկն է՝ վաղը լինել ավելի լավը քան այսօր եմ: Չեմ կարող ասել, թե երբ ինձ կհամարեմ կայացած, ի վերջո մարդիկ շարունակում են կայանալ, սոորել մինչև մահ…

 

 

Կիսվել