28 ԵՐԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ 700 ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

28 ԵՐԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ 700 ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

93

Երևանում արդեն երկրորդ անգամ անցկացվում է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը։ Այն անցկացվում էր ապրիլի 7-ից 8-ը Միկա մարզահամալիրում, որտեղ աշխարհի 28 երկրների առաջատար 700 մարզիկներ պայքարում էին բարձր հորիզոնականների համար:

«2012 թվականին Հայաստանում առաջին անգամ է տեղի ունեցել Կիոկուշինի Եվրոպայի առաջնությունը: Այն կրկին անցկացվել է Միկա մարզահամալիրում: Եթե համեմատենք այս առաջնության հետ, ապա կարող ենք ասել, որ նախորդը մասշտաբներով ավելի փոքր էր: Դրան մասնակցում էին 12 երկների մարզիկներ: Այս առաջնությունը ավելի ընդգրկուն էր: Այս անգամ Հայաստանը ներկայացնում էին ավելի քան 110 մարզիկներ»,- ասաց Կիոկուշինի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Կիրակոսյանը:

Մրցաշարն անցկացվում էր երկու փուլով: Ապրիլի 7-ին մարզիկները մենամարտեցին միմյանց դեմ: Նրանցից լավագույններն ապրիլի 8-ին մրցեցին եզրափակչում և պարգևատրվեցին մեդալներով։ Կային մասնակիցներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից և այլ երկրներից։ Եզրափակչում հաղթած մարզիկներից շատերը Ռուսաստանի ներկայացուցիչներ էին:

Պարոն Կիրակոսյանն ասաց, որ հայ մարզիկներից Արկադի Բաղդասարյանը և Ազատ Ալոյանը զբաղեցրել են երրորդ հորիզոնականը, իսկ մնացած մարզիկները ճիշտ է մրցանակային տեղեր չեն գրավել, բայց բավականին լավ արդյունք են ցույց տվել։

«Իսպանիայի քառակի չեմպիոնի հետ պայքարի արդյունքում ստանալով առավելություն՝ զբաղեցրել եմ 3-րդ հորիզոնականը: Կարծում եմ նման առաջնությունները ավելի շատ փորձ են տալիս մարզիկներին՝ հետագայում ավելի լավ հանդես գալու համար»,- ասաց հայ մարզիկներից Արկադի Բաղդասարյանը: Կիոկուշինի ֆեդերացիային առաջնությունը կազմակերպելու հարցում աջակցել էին Երևանի քաղաքապետարանը և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը: Առաջնության փակման արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգանրյանը: Այն նվիրված էր Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

 

Աննա Բզնունի

3-րդ կուրս

Կիսվել