ԱՐԹԻԿՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ

ԱՐԹԻԿՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ

87

1947թ. վարդագույն տուֆի հայրենիք Արթիկում ծնվեց ապագա արվեստագետ Երվանդ Բիչախչյանը: Դեռ փոքր հասակից նրա մեջ եղել է նկարելու հանդեպ սերն ու ձգտումը: Նկարում էր ամեն ինչ՝ ծառ, տերև, տուն, ֆիզիկայի գրքից` բոլոր գիտնականներին, հետո նաև` դերասաններին: Այնուհերև սովորեց խառատի մասնագիտությունը և իր նկարելու տաղանդի շնորհիվ,  կարողացավ աշխատել  Արթիկի գործարանում`զարգացնելով նկարչի իր ընդունակությունները: Բայց ապագա նկարիչը որոշեց կրթություն ստանալ և ձեռք բերել նկարչի մասնագիտություն: Սակայն գծագրություն առարկայից ստանալով անբավարար և չընդունվելով ինստիտուտ՝ երիտասարդը հետ վերադարձավ ու գնաց բանակ: Այնտեղ էլ նա շարունակեց զբաղվել նկարչությամբ:

2 տարի անց վերադառնալով Արթիկ՝ կրկին փորձեց իր ուժերը և ընդունվեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Գերազանցության դիպլոմով ավարտելով` հետ եկավ իր ծննդավայր և այստեղ բացեց նկարչական դպրոց: Այնուհետև ավարտեց նաև Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչական բաժինը: Եվ այդ տարիներից երիտասարդ նկարիչը սկսեց անհարական ցուցահանդեսներով հանդես գալ աշխարհի տարբեր երկրներում` մարդկանց իր յուրահատուկ նկարների միջոցով ցույց տալով ամեն մարդկայինը`թե՛ ուրախություն, թե՛ տխրություն, թե՛ հուզմունք: Նա փորձեց ստեղծել մաքուր և հանգիստ արվեստ, առանց որևէ մտահոգիչ սյուժեի, մտավորականի ու գործարար մարդու, ծառայողի ու տնային տնտեսուհու` որպես բալասան` մարդուն կտրելու ֆիզիկական, առօրեական հոգնածությունից:

71-ամյա վաստակավոր նկարիչ Երվանդ Բիչախչյանի գործերը շարունակում են պտտվել աշխարհով մեկ (ավելի քան 50երկիր), իսկ արվեստագետը չի դադարում ստեղծագործել և թղթին հանձնել իր գունավոր ու փայլուն մտքերը: Նա այժմ ոչ թե ափսոսանքով, այլ հպարտորեն ասում է, որ Արթիկից չի հեռացել, թեև նրան մեծ ապագա էր սպասվում արտերկում: Չի թողել իր հայրենիքը, որովհետև այստեղ դեռ շատ թաքնված տաղանդներ կան, որոնց նա պիտի բացահայտի:

Տաթև Կարապետյան

4-րդ կուրս

Կիսվել