ՎՈՒԼՖՅԱՆ ԵՌՈՒԶԵՌ

ՎՈՒԼՖՅԱՆ ԵՌՈՒԶԵՌ

1663

   «Սաֆո» մատենաշարի հերթական գրքի՝ Վիրջինյա Վուլֆի երկար սպասված «Որվականներով տունը» պատմվածաշարհի շնորհանդեսը վերջապես կայացավ:

«Ուրվականներով տունը» ժողովածուն առաջին անգամ հրատարակվել է հեղինակի մահից երեք տարի անց, ամուսնու` Լեոնարդ Վուլֆի նախաձեռնությամբ: Ժողովածուն ներառում է 18 պատմվածք, որի առաջին մասը տպագրվել է 1921 թվականին՝ «Երկուշաբթի կամ երեքշաբթի» խորագիրը կրող ժողովածուով:

Գիրքը թարգմանվել և հրատարակվել է «Դարակ» հրատարակչության կողմից, թարգմանիչն է Մանիկ Եգանյանը, գրքի հրատարակմանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Հեղինակի ստեղծագործություններն առաջին անգամ են հայերեն թարգմանվում, այս գրքից առաջ թարգմանվել է հեղինակի մեկ այլ գործ՝ «Սեփական սենյակը» վեպը: Վերջինս նույնպես հրատարակվել է  «Դարակ» հրատարակչության կողմից: Այսպիսով «Դարակը» հայ ընթերցողին երկրորդ անգամ հնարավորություն տվեց գրքերի դարակում ունենալ Վիրջինյա Վուլֆ՝ հայերեն տարբերակով:

Զրուցելով հրատարակչության գլխավոր խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյանի հետ ստացանք որոշ հարցերի պատասխաններ:

  Առաջին գրքի՝ «Սեփական սենյակը» վեպի՞  դեպքո ւմ էին արձագանքներն ավելի մեծ, թե՞ երկրորդ՝ «Ուրվականներով տունը» պատմվածաշարի ժամանակ:

-«Սեփական սենյակի» ժամանակ արձագանքը մի տեսակ այլ էր, որովհետև նաև նոր հրատարակչություն էր ի հայտ գալիս, բայց արձագանքների առումով ասեմ, որ եդ աճ, կամ ինչ-որ բան չեղավ, կարողացանք հարթությունը պահել, քանի որ մարդկանց պետք է նաև հավատ ներշնչել: Երկրորդը այսպես ասած հաստատեց, որ մենք իրոք կայանում ենք որպես հրատարակչություն և այս փաստը ևս ոգևորեց գրքասերներին:

   «Դարակի» նպատա՞ կն է ավելի շատ անդրադառնալ այն  հեղինակներին, ովքեր հայ թարգմանիչների կողմից ստրվերում են եղել, թե՞ կա  մեկ այլ գործոն: Օրինակ գիտենք, որ Վուլֆ առաջին անգամ է հայերեն թարգմանվում և ընթերցողի մոտ այնուամենայնիվ կարող է այդ հարցն առաջանալ:

-Ասեմ, որ թարգամնիչներն էլ զուգահեռաբար իրենք որոնում են և փորձում են այդ բացը լրացնել: Մենք, իհարկե խորհրդակցում ենք թարգմանիչների հետ և նաև ընթերցողի հետ կապ պահպանելով, փորձում ենք տեսնել ինչն է բաց:

Հաջորդ հեղինակը, որին հրատարակչությունը կանդրառդառնա կլինի Գերտրուդ Սթայնը, որի ստեղծագործությունները նույպես առանձին գրքով հայերեն չեն թարգմանվել:

Հավելենք, որ միայն շնորհանդեսի օրը հեղինակի երկու ստեղծագործություններն էլ վաճառվեցին 2000 դրամով, նախկին 3500-ի փոխարեն:

 

Մարինե Մելիքյան

3-րդ կուրս

www yth yrh hhh

Լուսանկարիչ`Անի Գևորգյան

Կիսվել