ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

50
Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ առաջին տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Աննա Հակոբյանի հետ։

Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ:

Մեզ հետ զրույցում ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Քնար Միսակյանն ասաց, որ իրենց կողմից իրականացվող միջոցառումների շրջանակում մշտապես կազմակերպվում են հանդիպումներ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում  քննարկում են լրագրության վերաբերյալ հարցեր:

«Որոշեցինք այս անգամ էլ հրավիրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանին, ով սիրով ընդունեց առաջարկը և համաձայնվեց հանդիպել ուսանողների հետ»,- ասաց Քնար Միսակյանը:

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ինչպես նաև ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ ինչպես ԵՊՀ-ից, այնպես էլ այլ բուհերից:

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանին տրված հարցրերը հիմնականում լրագրության և լրատվամիջոցների դերի վերաբերյալ էին:

Հնչեցված բոլոր հարցերին և պատասխաններին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեսանյութում.

 

Կիսվել