ՖԻԼՄ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՆ ԱՌԵՐԵՍՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ԱՐԵՎԸ ՑԵԽՈՎ ՉԵՍ ԾԱԾԿԻ»

ՖԻԼՄ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՆ ԱՌԵՐԵՍՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ԱՐԵՎԸ ՑԵԽՈՎ ՉԵՍ ԾԱԾԿԻ»

456

«Արևը ցեխով չես ծածկի» կամ իրականությունից չես փախչի. այսպես է կոչվում «Վերադարձի ժամանակը» փաստավավերագրական  ֆիլամաշարի 6-րդ մասը:

Ֆիլմի հեղինակ, ռեժիսոր, տարածաշրջանային հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը նշում է, որ նպատակը Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից հետո իրենց գոյությունը պաշտպանած հայերին բացահայտելն ու ցույց տալն է.

«Ասելիքն այն է, որ ցեղասպանության և դրա հետևանքների մասին խոսում են ոչ միայն հայերը, այլև ազգությամբ թուրքեր և քրդեր, այսինքն՝  ցեղասպանության մեջ  մեղավորների հետնորդները»:

Նկարահանումները կատարվել են ՀՀ-ում, Թուրքիայի տարբեր շրջաններում, հատկապես՝ Արևմտյան Հայաստանում՝ սկսած 2010 թվականից: Դրանց մասնակցել են մարդիկ, ովքեր թուրքական և քրդական հասարակություններում հեղինակություններ են: Նրանք ներկայացնում են հասարակության  ամենատարբեր շերտեր՝ հասարակական,քաղաքական գործիչներ, բժիշկներ, երգիչներ:

«Հաշվի առնելով, որ նրանք թուրքական և քրդական միջավայրերի համար հեղինակություններ են, ապա այս մարդկանց «մեղա գալը» կարևոր ազդեցություն կունենա հասարակությունների հետագա տրամադրվածության վրա»,- համոզված է Նաիրի Հոխիկյանը:

Ֆիլմը նաև պատմում է այն մարդկաց մասին,ովքեր ապրում են Արևմտյան Հայաստանում, բայց պահպանում են իրենց ազգային ինքնությունը, չնայած հայերեն չեն խոսում և հայկական անուններ չեն կրում:

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Սարգիս Հացպանյանի խոսքով՝  ֆիլմի հերոսները իրենց ծնողների, պապերի կատարած հանցագործության հետ առերեսվելու պահանջ ներկայացնող թուրք և քուրդ ժողովրդների  հատվածն են ներկայացնում.

«Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ցույց են տալիս, որ բարեկամ են հայերին, կան մարդիկ ովքեր առավել քան ազնվությամբ են վերաբերվում Ցեղասպանություն իրողությանը և գտնում են, որ առանց անցյալի հետ առերեսվելու չունեն ապագա»:

 Ֆիլմի ցուցադրությունը և շնորհանդեսը նախանշված է հոկտեմբերի 18-ին ՝ ժամը 16:00-ին Առնո Բաբաջանյան  համերգասրահում: Ֆիլմը հայերեն է: Հետագայում այն հասանելի կլինի նաև ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով:

Սլավա Բադալյան

2-րդ կուրս

Կիսվել