«ՀԱՎԱՏՈՎ ԵՄ ԼՑՎԱԾ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆԴԵՊ». ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ

«ՀԱՎԱՏՈՎ ԵՄ ԼՑՎԱԾ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆԴԵՊ». ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ

2474

Պարո՛ն Պողոսյան, հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ազգային Ժողովը պետք է ձևավորի պրոֆեսիոնալ քաղաքականություն, պետք է ունենա  ազգային մշակութային հստակ ծրագիր: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր կառավարությունից և մշակույթի նոր նախարարից:                                                                              

-Ինչպես մեր ժողովուրդը, այնպես էլ ես, հավատով եմ լցված նոր կառավարության հանդեպ, ճիշտ այդպես էլ մեր մշակույթի նախարարի հանդեպ, խորապես համոզված եմ, որ Արմեն Ամիրյանը մշակույթի մարդ է և չի եկել նախարարի պաշտոնի հարստանալու համար:Գուցե բացառություն եմ, բայց ես նաև գոհ եմ նախորդ նախարարից, ով մոտ  40 տարի մշակույթի բնագավառի աշխատող է եղել: Արմեն Ամիրյանի նախարարությամբ ես հուսով եմ, որ բազմաթիվ ծրագրեր կիրականանան:

Դուք, լինելով  «Սայաթ Նովա» անսամբլի, «Ջիվանու» անվան աշուղական  դպրոցի հիմնադիր, ի՞նչ խորհուրդ կտաք արվեստասերներին, ինչպես տարածենք այն, ինչը մերն է:

-Իմ խորին համոզմամբ դա պետք է լինի պետական ծրագիր, մենք պետություն են, մենք առանց պետականության ժողովուրդ չենք, երբ սփյուռքից մասնագետներ են գալիս, ես նրանց ասում եմ , որ պետք է գալ հայրենիք և սնվել մաքուր ակնաղբյուրից, թե՛ գիտության և թե՛ արվեստի աապարեզներում, իսկ այդ ամենը պետք է անի ամենաբարձր պատասխանատվությամբ մեր հայրենի կառավարությունը:

Ձեր գործունեությունը առաքելությո՞ւն եք համարում, թե անհատի պարտք հայրենի մշակույթի հանդեպ, ի՞նչպես կբնութագրեք ձեր աշխատանքը:

-Ես աշխատանքից տուն եմ հասնում շատ ուշ, շատ հաճախ չեմ նայում ժամացույցին, և կինս զանգահարում է ու հիշեցնում, որ պետք է տուն գնամ: Ես իմ գործը շատ եմ սիրում և ապրում եմ այս աշխարհում իմ գործն անելու համար: Ես չգիտեմ էլ ինչպես բնութագրեմ այն….(ժպտում է):

Դուք, շրջելով գյուղեգյուղ հավաքագրում եք աշուղական երաժշտությունը, այդ ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել, ի՞նչ հետաքրքիր դեպք կմտաբերեք այդ տարիներից:

-Շատ հետաքրքիր բաներ են եղել, ի սկզբանե դժվար էր ձայնագրություններն անելը, քանի որ մագնիտաֆոնը, շատ մեծ էր, և ես այն մեծ դժվարությամբ հասցրել էի Արցախ և այլ հեռավոր վայրեր: Երբ գնացել էի Ջավախք հյուրընկալվեցի Մեծ Խանչալի գյուղում՝  աշուղ  Արտեմի   ընտանիքում, գիշերը քնած էի , երբ աչքերս բացեցի և տեսա, որ տան հարսը սենյակից դուրս եկավ, զարմացա: Առավոտյան, երբ բացեցի աչքերս իմացա, որ գիշերը հարսը չէր քնել,  լվացել էր զգեստներս կոշիկներս:  Այսպիսի ավանդույթ, այսպիսի բարոյական նկարագիր ոչ մի տեղ չենք գտնի….

Ազգային գործինքերից շատերը կորսվել են ժամանակի ընթացքում, ո՞րն է պատճառը:

-Հայաստանի կառավարությունը 2006 թ-ին  ծրագիր ներկայացրեց ազգային ժողով, ըստ որի ազգային նվագարանները դարձան պետ- պատվերով: Պատճառը պարզ է՝ ազգային նվագարաններ սովորելու  տալիս է երեխային մեր աշխատավոր դասակարգը,ոչ թե հարուստ ընտանիքը: Ընդամենը վեց օր առաջ կազմակերպվեց  Հայաստանի ազգային նվագարանների փառատոն-մրցույթ: Հայաստանից և Արցախից մասնակցեցին 29 անսամբլ, կարո՞ղ եք այդպիսի բան երևակայել: Արդյունքում առաջին տեղը գրավեցին 2 խումբ, երկրորդ տեղը՝ 3 խումբ, երրորդ տեղը ՝4  խումբ: Հանձնաժողովը դժվարանում էր ընտրել լավագույնին: Տարիներ առաջ իսկապես ունեինք գործիքներ, որոնք մեռնում էին՝ուդը, պարկապզուկը….. Այսօր այս խնդիրը լուծված է:

Աշուղության հիմնական թեմաներն են սիրային, պանդխտության, խոհափիլիսոփայական, ո՞ր թեման է, որ այսօր պիտի հնչի աշուղունների նվագարաններից:

-Աշուղական երգը սիրո երգ է, բայց Ջիվանին ազգայնացրեց համաարևելյան աշուղական արվեստը և մենք այսօր ունենք ազգային աշուղական արվեստ: Արցախյան շարժմանը զուգընթաց և դրանից առաջ ազգային հայրենասիրական երգեր մտան ասպարեզ, և մեր բոլոր աշուղները կյանքի թելադրանքով երգում են հայրենասիրկան երգեր, որոնք շատ կարճ ժամանակում  հայտնվում են մեր զինվորների շուրթերին:

Սայաթ Նովա» անսամբլը հանդես է գալիս շքեղ տարազներով, ի՞նչ ծագում ունի հանդերձանքը:

-Հագուստը հիմնված է էսքիզների վրա, համագործակցում ենք ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի հետ, համույթն ունի այսօր 3  տեսակի տարազ:

Չարենցը ժամանակին նորովի անդրադարձավ աշուղությանը գրելով «Տաղարան» շարքը, կա՞ այսօր այդպիսի պոետ, ով անդրադառնա աշուղական պոեզիային:

-Երբ բացեցինք Ջիվանու աշուղական դպրոցը՝ 1997թ-ին, բացվեց միանգամից 2 դասարան՝ ստեղծագործական և կատարողական: Ստեղծագործական դասարանը  կարճ ժամանակում դարձավ «Հայ աշուղների միություն»: Նրանք  առ այսօր ստեղծագործում են  և շարունակելու են ստեղծագործել: Ես հավատում եմ, որ մեր ժողովրդի արգանդը չի չորացել և դեռ շատ աշուղներ կծնվեն:

 

Խաչատրյան Նելլի

3-րդ կուրս

Կիսվել