ՇԻՆՈՒՀԱՅՐՑԻՆԵՐԻ ՆՈՐ ՈՒՍՈՒՑԻՉ-ԸՆԿԵՐԸ

ՇԻՆՈՒՀԱՅՐՑԻՆԵՐԻ ՆՈՐ ՈՒՍՈՒՑԻՉ-ԸՆԿԵՐԸ

2292

Արդեն  տասը տարի է ինչ Սյունիքի մարզի Գորիս տարածաշրջանի Շինուհայր համայնքը  համագործակցում է  Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հետ: Խաղաղության կորպուսի միջնորդությամբ ԱՄՆ-ի տարբեր նահանգներից Հայաստան են այցելում  անգլերեն լեզվի ուսուցիչ-կամավորներ, որոնց նպատակը  դպրոցներում անգլերենը որպես օտար լեզու դասավանդելն է, ինչպես նաև երիտասարդության և հաղորդակցության զարգացման ապահովումը:

Այս տարի Շինուհայր միջնակարգ դպրոցի  կամավորը Համզաթ Կորիկոն է: Համզատ Կորիկոն բացի Անգլերեն լեզվի ուսուցիչ լինելուց, մասնագիտությամբ դերասան-արձակագիր է: Նա չափազանց երախտապարտ է շինուհայրցիների ջերմ հյուրընկալությունից: Շատ կարճ ժամանակում Համզաթը հասցրել է բարեկամանալ և  ընկերանալ տեղացիների, ինչպես նաև դպրոցի անձնակազմի հետ:

Մի քանի ամիս աշխատելով դպրոցում`  Համզաթի մոտ  միտք հղացավ կազմավորել  Թատերական խմբակ՝ ներառելով տեղի տաղանդաշատ երեխաներին: Այն նպատակաուղղված է երիտասարդության զարգացմանը: Առաջարկը հավանության արժանացավ դպրոցի տնօրինության կողմից:  Եվ  Կորիկոն իր գործընկեր Աիդա Ծատրյանի հետ, ով տեղի անգլերեն լեզվի ուսուցչուհին է, միասին կազմավորեցին 12-16 տարեկաններից բաղկացած խումբ:

Խմբակի շրջանակներում կամավորի օգնությամբ երեխաները  սովորում են դերասանի վարպետություն, ընտելանում թատերական միջավայրին, ինչն օգնում է հաղորդակցության մեջ լինել անկաշկանդ և ինքնավստահ: Երեխաները վստահ են իրենց ձեռք բերած գիտելիքների վրա, միայն դպրոցից ներս իրենց տաղանդը  ցուցաբերելով չեն սահմանափակվի. մեծ  ակնկալիքներ ունեն թատերական այս խմբի հետ:

Սակայն մտահոգության տեղիք էր տալիս անհրաժեշտ պայմանների և միջոցների բացակայությունը: Խոսքը սարքավորումների մասին էր: Եվ չունենալով անհրաժեշտ  միջոցներ` երեխաների հնարավորությունները հաճախ սահմանափակվում էին:

Այս հանգամանքները հաշվի առնելով` Համզաթ Կորիկոն  մշակում է ծրագիր, որը ներկայացվում է Խաղաղության կորպուսի հայկական գրասենյակին: Ծրագիրն կրում էր ”Boosting Girls Voice” անվանումը, որը ներկայացնում է անհրաժեշտ սարքավորումների ցանկը և օգտագործման նպատակը: Այն հաջողությամբ ընդունվում է ԽԿԳ-ի կողմից և շուտով Շինուհայրի միջնակարգ դպրոցին տրամադրվում է անհրաժեշտ սարքավորումներ:

Այժմ թատերական խմբակի երեխաներն մեծ հաճույքով հաճախում են խմբակի դասընթացներին` օգտվելով արդեն նոր և հարմար սարքավորումներից:

274
1414 3654

Նորա Հայրապետյան

2-րդ կուրս

Կիսվել