ԱՌԻԹԸ ԵՌԱՏՈՆՆ ԷՐ

ԱՌԻԹԸ ԵՌԱՏՈՆՆ ԷՐ

1899

Եղիշե Չարենցի անվան դահլիճում տոնվեց ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 17-րդ ամյակին, հայ մամուլին և ուսանողների միջազգային օրվան նվիրված «Եռատոն»-ը :

Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հայաստանի ժուռնալսիտների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը,  պատանի ժուռնալիստի դպրոցի տնօրեն Աստղիկ Հովհաննիսյանը, ամբիոնի  վարիչներ, դասախոսներ, ուսանողներ և հյուրեր։  Տոնական միջոցառումը կազմակերպել էին առաջին կուրսեցիները, և սա նրանց առաջին փորձն էր համալսարանում։

«Եռատոնի 3 բաղադրիչներն էլ կարևոր էին մեզ՝ ուսանող-լրագրողներիս համար։ Վաղուց էինք մտածել այսպիսի միջոցառում կազմակերպելու մասին։ Սակայն սկսեցինք իրականացնել մեր մտահղացումները միայն այն ժամանակ, երբ միջոցառման սցենարի մեր տարբերակը ընտրվեց և ճանաչվեց լավագույնը Ուսխորհդի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում։  Քիչ ժամանակ ունեինք պատրաստվելու  համար, քանի որ միջոցառման անցկացման օրը ևս պատահական չէր ընտրված. ցանկանում էինք այս տարի Ուսանողների միջազգային օրը ավելի հիշարժան դարձնել: Ուրախ ենք, որ կարողացանք այս կարճ ժամանակահատվածում միավորել ուսանողներին  և միասին նշել Եռատոնը ջերմ մթնոլորտում »- ասում է առաջին կուրսի ուսանողուհի Միլենա Մկրտչյանը։

Միջոցառման ընթացքում մասնակիցները  անդրադարձան ֆակուլտետի հիմնադրմանը, հիշեցին անվանի շրջանավարտներին, ներկայացրին իրենց պատկերացումները ժուռնալիստիկայի վերաբերյալ, պատմեցին, թե լրագրության որ ոլորտում են տեսնում իրենց ապագան և այլն:

Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ողջույնի և շնորհավորական խոսքում ուսանողներին մաղթեց մեդիադաշտում լինել եթե ոչ առաջինը, ապա գոնե առաջիններից մեկը։ Աստղիկ Գևորգյանը ևս հանդես եկավ կարևոր խորհրդով։

«Չնայած Սևակն ասում է՝  մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց դուք ձեզ պետք է գերադասեք բոլորից. դուք սովարական մարդիկ չեք, քանի որ սովորում  ԵՊՀ-ի ժուռ. ֆակուլտետում»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ջուլհակյանը ասաց.

«Նման միջոցառում առաջին անգամ է անցկացվում։ Նախ՝ կազմակերպիչները առաջին կուրսեցիներն են, ովքեր դեռ առաջին օրերն են ապրում համալսարանում, բայց արդեն կարողանում են իրենց հնարավորությունները ցույց տալ։  Երկրորդ կարևոր փաստն այն է, որ առաջին անգամ է ֆակուլտետը իր մասին միջոցառում կազմակերպում։ Միշտ կազմակերպվել են, բայց ոչ մեր ֆակուլտետի ուսանողների կողմից»։
Նշենք նաև, որ ուսանողների միջազգային օրվա առթիվ ֆակուլտետում եղել են «ժամանակավոր պաշտոնանկություններ»  և «ժամանակավոր պաշտոնակատարներ»։

Սոնա Աբունց

1-ին կուրս
15133931_891947180941894_1485260817_o 15146654_891949944274951_320851505_o 15153114_891948937608385_1590176559_o

Կիսվել