ՌՈԼԱՆԴ ԿՈՒՄԱՆԸ 2020-ԻՆ ԿԱՐՈՂ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ»

ՌՈԼԱՆԴ ԿՈՒՄԱՆԸ 2020-ԻՆ ԿԱՐՈՂ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ»

962

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոլանդ Կումանը կարող է գլխավորել  իսպանական «Բարսելոնան» 2020 թ –ին։ Այդ մասին հաղորդում է Իսպանիայի «Mundo Deportivo» պարբերականը:

Նիդերլանդների  ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրեն Նիկո-Յան  Հուգման պատմել է, որ 56 ամյա մասնագետի պայմանագրում կա կետ, որի համաձայն Կումանը կարող է «ԵՎՐՈ-2020»-ի ավարտից հետո լքել զբաղեցրած պաշտոնը, եթե  ֆեդերացիան գումարային փոխհատուցում չստանա :

Կատալոնական ակումբը հնարավոր է վճարի այդ փոխհատուցումը  2020-ի ամռանը :

Ռոլանդ Կումանի պայմանագիրը Նիդերլանդների հավաքականի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Կումանը 1989-1995 թվականներին կատալոնական ակումբում հանդես   է եկել  որպես ֆուտբոլիստ, իսկ  1998-ից 2000 թվականներին աշխատել է «կապտանռնագույնների» մարզչական շտաբում:

Աթյան Էրիկ
4-րդ կուրս

Կիսվել